Երկու օր անց Ռուսաստանը պարզաբանել է Luna-25-ի կործանման պատճառը

«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան Luna-25 լուսնային սարքի վթարը բացատրել է նրանով, որ նրա շարժիչը ժամանակին չի անջատվել ուղեծիրը կարգավորելիս։ Պետական կորպորացիայի ղեկավար Յուրի Բորիսովի խոսքով՝ շարժիչն աշխատել է 127 վայրկյան՝ նախատեսված 84-ի փոխարեն։
«Ցավոք սրտի, շարժիչի անջատումը տեղի է ունեցել ոչ թե նորմալ, համաձայն ցիկլոգրամայի, այլ ըստ ժամանակավոր անջատման: Նախատեսված 84 վայրկյանի փոխարեն նա աշխատել է 127 վայրկյան։ Սա էր սարքի վթարի հիմնական պատճառը»,- ասել է Բորիսովը «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բորիսովը լուսնային առաքելությունն անվանել է «անգին փորձ»: «Ռոսկոսմոսը» կհասկանա, թե կոնկրետ ինչն է հանգեցրել շարժիչի աշխատանքի խափանմանը։ «Վստահ եմ, որ արտակարգ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում մենք կստանանք բոլոր անհրաժեշտ տվյալները։ Այն արդեն նշանակվել է և սկսել է աշխատել»,- ասել է Բորիսովը:
Օգոստոսի 11-ին Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանից Լուսին է ուղարկվել Luna-25-ը: Օգոստոսի 17-ին կայանն ուղարկել է լուսնի հեռավոր կողմի առաջին նկարները։ Օգոստոսի 19-ին այն անցել է արտանախագծային ուղեծրի և նրա հետ հաղորդակցությունն ընդհատվել է։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
261420.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
176320.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
203218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
205117.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
311117.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
231613.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244811.10.2026, 23:42