Խոշոր դաշնակիցները մտադիր են մենակ թողնել Ուկրաինային. The Washington Times
![]() 2505 Հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2023 թ., 01:24 Ուկրաինային սատարելու՝ Արևմուտքի վճռականությունը թուլանում է՝ կապված հակամարտության ձգձգման հետ, գրում է The Washington Times-ը։ «ԱՄՆ-ն և նրա գլխավոր դաշնակիցներն առաջին անգամ ակնարկել են, որ Կիևին աջակցությունն անվերջ չէ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես համաձայն չէ Ուկրաինային զենք տրամադրելու հետ և կասկածի տակ է դնում ԵՄ-ին նրա անդամակցության հնարավորությունը։ Փորձագետները մտավախություն ունեն, որ աջակցությունը հետագայում ևս կթուլանա, քանի որ Սպիտակ տունը չի ցանկանում կրկնել Աֆղանստանի և Իրաքի փորձը՝ ներգրավվելով նոր բազմամյա հակամարտության մեջ: Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի կողմից լայնորեն գովազդված հակահարձակումը գրեթե ոչ մի արդյունք չի տվել»,- գրում է WT-ը։ Ավելի վաղ թե Washington Post-ը գրել է, որ մարտի դաշտում հաջողություն ցույց տալու՝ Ուկրաինայի անկարողությունը մտավախություններ է առաջացնում հակամարտության ելքի վերաբերյալ, ինչի պատճառով միջազգային աջակցությունը կարող է թուլանալ: Ուկրաինական հակագրոհն արդեն չորս ամիս է՝ ընթանում է Հարավային Դոնեցկի, Բախմուտի և Զապորոժիեի ուղղություններով։ ՌԴ նախագահը դա ձախողում է անվանել։ Նրա խոսքով՝ մինչև սեպտեմբերի կեսերն Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 71,5 հազար զինծառայող և 18 հազար միավոր տեխնիկա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
