Պայթել է SpaceX-ի` աշխարհի ամենահզոր հրթիռը

Գերծանր Starship հրթիռը, որը ստեղծվել է դեպի Լուսին և Մարս առաքելությունների համար, շաբաթ օրը ձախողվել է իր երկրորդ փորձնական ուղեծրային թռիչքի ժամանակ, հայտնել է SpaceX-ը։
Հրթիռի առաջին աստիճանը բաժանվելուց հետո պայթել է օդում, իսկ տիեզերանավի հետ կապը կորել է թռիչքից մոտ 10 րոպե հետո։
Արձակումը տեղի է ունեցել SpaceX-ի Starbase արձակման վայրից, որը գտնվում է Թեքսասի հարավ-արևելքում գտնվող Բոկա Չիկա քաղաքում, տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 17:00-ին):
Բազմակի օգտագործման հրթիռային համակարգը բաղկացած էր Ship 25 տիեզերանավից և Super Heavy արձակման մեքենայից: Նրա բարձրությունը հասնում էր 122 մետրի։ Այն ավելի բարձր է, քան աշխարհում երբևէ կառուցված ցանկացած այլ հրթիռ: Super Heavy կրիչը երկու անգամ ավելի հզոր է, քան տիեզերական արձակման համակարգ (SLS) ծանր հրթիռը, որը ստեղծվել է ՆԱՍԱ-ի կողմից դեպի Լուսին թռչող մարդկանց թռիչքների համար:
Փորձնական թռիչքն իրականացվել է անօդաչու ռեժիմով։ Նախատեսվում էր, որ երկրորդ թռիչքի ժամանակ հրթիռը մեկ թերի պտույտ կկատարի Երկրի շուրջ։ Այնուհետև ծրագրված էր, որ Ship 25-ը պետք է վայրէջք կատարեր Խաղաղ օվկիանոսի վրա՝ Հավայան կղզիների մոտ:
Հրթիռի՝ ապրիլին իրականացված առաջին փորձնական թռիչքն ավարտվել էր անհաջողությամբ։ Գործարկումից հետո տիեզերանավը չկարողացավ առանձնանալ կրիչից, և SpaceX-ի հրամանով գերծանր Starship հրթիռը ինքնաոչնչացվեց Մեքսիկական ծոցի վրայով մեկնարկից 4 րոպե անց:
Watch Starship’s second integrated flight test → https://t.co/bJFjLCiTbK https://t.co/cahoRQ72lm
— SpaceX (@SpaceX) November 18, 2023

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77621.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
260720.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
175820.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
202718.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
204617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
310517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
231213.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244411.10.2026, 23:42