Գերմանիայի նախագահը մեկնում է Իսրայել՝ ի նշան համերաշխության

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին նախատեսված՝ Իսրայել իր այցի նպատակն է համերաշխություն հայտնել ահաբեկչական ագրեսիայի դեմ ինքնապաշտպանվող պետությանը։ «Մեկնել Իսրայել հիմա՞, այո, հենց հիմա»,- շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին, տեսաուղերձում ասել է Գերմանիայի ղեկավարը։
Գերմանիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ նոյեմբերի 26-ին և 27-ին պաշտոնական այցով կմեկնի Իսրայել, Օման և Կատար։ Իսրայել այցի ծրագիրը ներառում է հանդիպում երկրի նախագահ Իսահակ Հերցոգի հետ, ինչպես նաև մասնակցություն Իսրայելի հարավում և Արևելյան Երուսաղեմում քաղաքական իրադարձություններին և բանակցություններին։
Շտայնմայերը Իսրայել ուղևորությունն անվանում է «դժվարին», բայց «անհրաժեշտ»: «Ես գնում եմ Իսրայել, որն իրեն պաշտպանում է, նա պայքարում է իր գոյության համար, Իսրայել, որն ավելի ու ավելի է ենթարկվում միջազգային քննադատության հենց այդ ինքնապաշտպանության համար»,- ընդգծել է Գերմանիայի նախագահը։ Նրա խոսքով, 75 տարի առաջ իր հիմնադրումից ի վեր Իսրայել պետությունը երբեք «նման խորը վերք չի ստացել», ինչպես հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից Իսրայելի վրա իրականացված լայնածավալ հարձակման օրը։
«Հոլոքոստից հետո այդքան շատ հրեաներ չեն սպանվել մեկ օրում: Երբեք Իսրայելի գոյությունը՝ որպես հրեաների ապահով տուն, այսքան վտանգված չի եղել»,- ասել է գերմանական պետության ղեկավարը:
«Ոչ ոք չի կարող մերժել Իսրայելի՝ ահաբեկչության դեմ վճռականորեն պայքարելու իրավունքը»,- ընդգծել է Շտայնմայերը։ Միաժամանակ նա նշել է, որ այս պայքարի ընթացքում անզեն խաղաղ բնակիչները նույնպես հսկայական տառապանքներ են կրում։ Բեռլինն ակնկալում է, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն խաղաղ բնակիչներին պաշտպանելու և նրանց անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, ասել է գերմանական պետության ղեկավարը։
Շտայնմայերը Համասի մասին
Գերմանիայի նախագահն ասել է, որ Իսրայելի իշխանությունների հետ իր բանակցությունների թեման, ի թիվս այլ բաների, լինելու է Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնությունը։ «Յուրաքանչյուր մարդկային կյանք ունի հավասար կշիռ»,- այս կապակցությամբ ասաց Շտայնմայերը:
Այնուամենայնիվ, նա նշել է, որ Համաս իսլամիստական շարժումը չի կարող համարվել «ազատագրական կազմակերպություն, որը պայքարում է հանուն պաղեստինցիների շահերի»։ «Դա ավելի շուտ ահաբեկչական կազմակերպություն է, որը ցանկանում է ոչնչացնել Իսրայելը և միևնույն ժամանակ ցինիկաբար տանջում է պաղեստինյան ժողովրդին»,- հայտարարել է Գերմանիայի նախագահը։
Խոսելով պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի ապագայի մասին՝ Շտայնմայերը կողմ է արտահայտվել երկու պետությունների կոնցեպտին։ «Նման լուծումը պետք է հիմնված լինի երկու սկզբունքների վրա՝ ավելի շատ անվտանգություն Իսրայելի համար և ավելի շատ հեռանկարներ պաղեստինցիների ապագայի համար»,- պարզաբանել է նա։ «Պաղեստինցիները պետք է կիրառեն իրենց քաղաքական ինքնորոշման իրավունքը և ապրեն արժանապատիվ, ազատ ու խաղաղ իրենց հարևանների հետ»,- հավելել է Շտայնմայերը։

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
8309:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
251Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
195Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
49501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
40531.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
47730.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62728.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
60528.10.2026, 12:06