Հանցավոր խմբի նախկին առաջնորդ Անդրանիկ Ասոյանը հրդեհի ժամանակ կնոջ հետ նետվել է պատուհանից. #Mash
![]() 1845 Երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ., 10:06 Նոր Մոսկվայում բռնկված հրդեհի ժամանակ Կիրովից հայկական կազմակերպված հանցավոր խմբի նախկին առաջնորդ 54-ամյա Անդրանիկ Ասոյանը և նրա քաղաքացիական կինը՝ 34-ամյա Լյուդմիլա Իվանովան, ցած են նետվել 11-րդ հարկի բնակարանի պատուհանից, գրում է Mash Telegram ալիքը։ «Ավելի քան 15 տարի առաջ Ասոյանն իր հայրենակիցների հետ Կիրովում ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որը գումար է շորթել տեղի գործարարներից: Հանցավոր սխեմայի էությունը կազմակերպությունների և ձեռնարկատերերի միջև ալկոհոլի և ապրանքների գնման պայմանագրերի կնքումն էր: Հանցախմբի գործունեությունը կասեցվել է 2008 թվականին, իսկ նրա առաջնորդ Անդրանիկը հերթական դատվածությունն է ստացել և բանտում անցկացրել 8,5 տարի»,- հայտնում է Mash-ը: Նախնական տեղեկություններով՝ Ասոյանն ու Իվանովան սենյակ էին վարձում այդ բնակարանում։ Հարևանները պատմել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում նրանց միջև վիճաբանություն է եղել: |

Խոշոր վթարի հետևանքով Օմսկում վեց մարդ է զոհվել (տեսանյութ)
464Երեկ, 14:14
Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 161-ի
514Երեկ, 10:24
Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
30519.12.2025, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
52118.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
37518.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
77118.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
72718.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
52517.12.2025, 23:30
