«Ի՞նչ փոխվեց, որ մերժված ընկերությանը թույլատրվեց օտարել ՎիվաՍել ընկերությունը». Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից մեկի՝ «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքին: Նա նշեց, որ ընկերության 100 տոկոս բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։
«Ես այս հարցը չէի տա, եթե 6 ամիս առաջ այդ նույն ընկերության հայցը մերժված չլիներ՝ կառավարության մաս կազմող և չկազմող գերատեսչությունների բացասական եզրակացության հիման վրա, որոնք արդեն դարձել են դրական եզրակացություն: Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց, որ այդ եզրակացությունը դարձավ դրական: Մենք գիտենք, որ «Վիվասել ՄՏՍ»-ն առնվազն բջջային բաժանորդների մասով ամենամեծ օպերատորն է և պետության և ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է դա»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը:
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «6 ամիս առաջ տրվել է բացասական եզրակացություն, որովհետև ուսումնասիրությունները մտահոգություններ են ի հայտ բերել, որոնք հետագայում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են, և այդ պատճառով բացասականը դարձել է դրական եզրակացություն»:
Արսեն Թորոսյանի դիտարկմանը, որ նշյալ ընկերությունն այդ ոլորտում բիզնես անելու փորձառությամբ հայտնի չէ, Փաշինյանը կրկնեց՝ տեղի է ունեցել խորը ուսումնասիրություն։ «Եղած մտահոգությունները և հնարավոր ռիսկերը առաջինը ՀՀ կառավարությունն է տեսնում և երբ օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում դրանք փարատվում են, կայացվում է համապատասխան որոշում»,- ասաց նա։

Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
3719:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
6616:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
7915:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
8215:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
9014:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
8912:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
9412:24
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»․ Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
7812:18