Google-ը ներկայացրել է իր սեփական արհեստական բանականության համակարգը

Google-ը հայտարարել է Gemini կոչվող արհեստական բանականության (AI) իր նոր համակարգի գործարկման մասին, հայտնում է Popular Mechanics-ը։
Այս համակարգը հնարավորություն ունի միաժամանակ ճանաչելու և հասկանալու տեքստը, պատկերները, ձայնը և ավելին, ինչը թույլ է տալիս ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվության նրբություններում և պատասխանել բարդ հարցերին: Gemini-ն նաև ի վիճակի է հասկանալ և ստեղծել կոդ՝ ծրագրավորման հայտնի լեզուներով, ներառյալ Python, Java, C++ և Go:
Gemini շարքը կներկայացնի երեք տարբերակ՝ Gemini Ultra ամենաբարդ առաջադրանքների համար, միջին դասի Gemini Pro՝ առաջադրանքների լայն շրջանակի համար և Gemini Nano՝ նախատեսված շարժական սարքերի համար:
Արդեն հայտնի է, որ Google-ի AI chatbot Bard-ը կստանա Gemini Pro-ի կատարելագործված տարբերակը։ Բացի այդ, Gemini Nano-ն ինտեգրվելու է Google Pixel 8 Pro սմարթֆոնին։
Google-ի մշակողները խոստանում են նաև, որ առաջիկա ամիսներին Gemini-ի աջակցությունը կհայտնվի Google որոնողական համակարգում, գովազդային ծառայություններում, Chrome բրաուզերում և ընկերության այլ արտադրանքներում։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77621.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
260720.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
175820.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
202718.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
204617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
310517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
231213.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244411.10.2026, 23:42