Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել ադրբեջանցի դիվանագետներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ի պատասխան Ադրբեջանի գործողությունների, Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Փարիզում այդ երկրի դեսպանատան երկու աշխատակցի։
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Փարիզի որոշման մասին տեղեկացնելու համար։
Նախօրեին Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ պերսոնա նոն գրատա էին հայտարարվել։ Որոշման համաձայն, դիվանագետներին խնդրել են երկօրյա ժամկետում լքել Ադրբեջանը։ ԱԳՆ-ն չի հրապարակել, թե ինչում են նրանց մեղադրում։
Նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր Հարավային Կովկասում կայունությունը խախտելու մեջ։ Նրա խոսքով, Փարիզը «միլիտարիստական քաղաքականություն է վարում, զինում է Հայաստանին և խրախուսում Հայաստանում ռևանշիստական ուժերին»։ Ալիևը մեկ անգամ չէ, որ նմանատիպ մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
162Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
176Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
175Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
202Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
23003.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
25703.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
25203.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
59002.11.2026, 20:00