Պենտագոնի ղեկավարին իմպիչմենթ է սպառնում. #TheHill

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին իմպիչմենթ է սպառնում, գրում է The Hill-ը։ Բանաձևը կներկայացնի Ներկայացուցիչների պալատի հանրապետական օրենսդիր Մեթ Ռոզենդեյլը։ Օրենսդիրի խոսքով՝ նախարարի որոշումը՝ չհրապարակել ազգային ռազմաբժշկական կենտրոնում գտնվելու մասին տեղեկատվությունը, խախտել է նրա երդումը և վտանգի տակ դրել ամերիկացիների կյանքը:
Օսթինի հոսպիտալացման շուրջ ԱՄՆ-ում ծագած սկանդալից հետո Պենտագոնի խոսնակ գեներալ Պատրիկ Ռայդերը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մանրամասն բացահայտել է իրադարձությունների զարգացումը: «Դեկտեմբերի 22-ին պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պլանային բժշկական ստուգում է անցել Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնում։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում նա օպերատիվ լիազորությունները փոխանցել է պաշտպանության փոխնախարարին։ Հաջորդ օրը Օսթինը վերադարձել է տուն և շարունակել աշխատել այնտեղից՝ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ»,- ասել է Ռայդերը։

«Եթե ձեզ թվում է, թե թուրքը դաժան է, իսկ ռուսը՝ շատ բարի, չարաչար սխալվում եք»․ Արգիշտի Կիվիրյան
5801:06
«Որպես ՀՀ քաղաքացի՝ պարտավոր եմ մասնակցել ընտրությանը․ կատարե՛ք ձեր ընտրությունը»․ Հենրիխ Մխիթարյան
5100:42
«Ծրարի կամ քվեաթերթիկի վրա ոչինչ չգրեք, ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր»․ Դանիել Իոաննիսյան
5700:01
Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 3 593-ի
94Երեկ, 22:51
««Անկախ դիտորդ»-ն իրականացնելու է 700 հոգանոց դիտորդական առաքելություն՝ 300 շրջիկ խմբերով»․ Դանիել Իոաննիսյան
55Երեկ, 22:36
«Դիմել ենք դատախազություն՝ պատգամավորի թեկնածուԴ. Ղ.-ին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար»․ ՀԿԿ (տեսանյութ)
59Երեկ, 21:36
«Պղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը»․ Արև Աբելյան (տեսանյութ)
90Երեկ, 21:24
«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե բարձրացնի երկրի անվտանգությունը». Ալեքսեյ Շևցով
124Երեկ, 18:24