ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը հետ է կանչվել Երուսաղեմ

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հետ է կանչվել Նյու Յորքից խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ բացատրելով այս որոշումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված կողմնակիցների կողմից սեռական բռնության մասին ՄԱԿ-ի զեկույցը «լռեցնելու փորձերով»։ «Ես հանձնարարել եմ ՄԱԿ-ի մեր դեսպան Գիլադ Էրդանին վերադառնալ Իսրայել՝ անհապաղ խորհրդակցությունների համար՝ կապված հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի և նրա գործընկերների կողմից իրականացված զանգվածային բռնաբարությունների վերաբերյալ ՄԱԿ-ին ներկայացված լուրջ զեկույցը լռեցնելու փորձի հետ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելի նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատշաճ ուշադրություն չի դարձրել այս զեկույցին և ԱԽ նիստ չի գումարել՝ քննարկելու համար։ «Չնայած նրան տրված լիազորություններին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի պատվիրել Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված բացահայտված հանգամանքների հետ՝ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն հռչակելու և նրան աջակցողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար»,- հավելել է Կացը:

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
152Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
151Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
41601.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
37131.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
45630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
60828.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
58628.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
58427.10.2026, 16:06