Որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը և հափշտակել գումար

Փետրվարի 4-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Այգեստան բնակավայրի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակից դեմքի վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխել 1933թ. ծնված տղամարդու: Հիվանդանոցում վերջինս հայտնել էր, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով ընկել ու վնասել է դեմքը:
ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածի 59-ամյա որդին ալկոհոլ օգտագործած վիճակում տան բակում ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը, ինչի հետևանքով նա ընկել է: Այնուհետև հոր ծոցագրպանից հափշտակել է 59 700 դրամը և հեռացել տնից: Որոշ ժամանակ անց վերադարձել է տուն և զանգել շտապօգնություն:
Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել:
59-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Հարսանիքի օրը փեսան դաժանորեն ծեծել է հարսին (տեսանյութ)
26612:25
Քալիֆորնիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (տեսանյութ)
26510:13
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում
206Երեկ, 20:12
Լիբանանցի լրագրող է վիրավորվել իսրայելական հարվածի հետևանքով (տեսանյութ)
513Երեկ, 17:13
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում
199Երեկ, 15:30
«Հարվածներ են հասցվել Ռյազանի, Պերմի և Թաթարստանի նավթավերամշակման գործարաններին»․ Զելենսկի (տեսանյութ)
499Երեկ, 14:49
Ինդոնեզիայի շուկաներից մեկում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
444Երեկ, 14:19
Լիբանանում հայտնել են Իսրայելի հարվածների հետևանքով 11 զոհի մասին
457Երեկ, 11:37