Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, դանակահարել կին ուղևորին

Մարտի 16-ի գիշերվա ժամը 2.15-ին ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին «Երևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 31-ամյա կին է բուժօգնության տեղափոխվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 01.30-ին Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկի մոտ եղբայրներ՝ 30 և 25 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են որպես տաքսի շահագործվող «Օպելի» 26-ամյա վարորդի հետ, հարվածներ են հասցրել նրան, վնասել մեքենան, ապա ավագ եղբայրը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 31-ամյա ուղևորի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 3.50-ին, եղբայրները ներկայացել են բաժին և խոստովանել կատարվածը, իսկ հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկի շքամուտքում: Երիտասարդները մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
6222:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
19420:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
14319:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
22917:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
12115:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
10215:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
11014:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
31812:36