«2016թ. ապրիլի 2-ին արթնացանք ու իմացանք, որ Արցախի ամբողջ սահմանագծով պատերազմ է». Կաղինյան
![]() 206 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 10:18 Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2016թ. ապրիլի 2-ին արթնացանք ու իմացանք, որ Արցախի ամբողջ սահմանագծով պատերազմ է սկսվել: Պատերազմը տևեց չորս օր, կորցրեցինք հարյուրից ավել զինվոր, կորցրեցինք 800 հա հող, կորցրեցինք Լոլե Թեփեի բարձունքը, կորցրեցինք Թալիշի բարձունքները: Բայց մեզ այդ օրվա իշխանությունները պատմում էին, որ հաղթել ենք ու չէին ասում ամբողջ ճշմարտությունը, թե թշնամին ինչու՞ գնաց դրան, ի՞նչ կար դրված բանակցային սեղանին, ի՞նչ էին ստիպում անել համանախագահները: Դա նոր պատերազմի գլխավոր փորձն էր, որը հասարակության մեջ ամեն կերպ փորձում էին բթացնել «հաղթել ենք» կարգախոսով: Դրանից հետո այդ օրվա իշխանությունները դեռ երկու տարի իշխանության էին և ոչինչ չարեցին հասարակությանը սթափեցնելու, նոր պատերազմի նախապատրաստելու գործում: Հետո 2018թ. թավշյա իշխանափոխության արդյունքում եկան նորերը, ովքեր սեր ու համերաշխության լոզունգներով էին հադես գալիս, ժողովրդավարության բաստիոն Հայաստան: Սրանք ավելի բթացրին պատերազմի ձայնը, սահմանում հարաբերական հանգիստ էր, վարչապետի և ՊՆ նախարարի որդիները ծառայում էին Արցախում, սա այն էր ինչ մարդիկ տեսնում էին, բայց իրականում Նիկոլը մեզ տանում էր ուղիղ պատերազմի երախը: Բանակցություններ կային, թե չկային, զրոյական կետից էր բանակցում: Որդու տուն դարձից հետո Տավուշյան անհասկանալի Սարդարապատը, որը վերջնական լցրեց թշնամու համբերության բաժակը: Սրանք էլ երկու տարի ժամանակ ունեին, որ հասարակությանը նախապատրաստեին պատերազմի, բայց բթացնում էին: Պատերազմի ժամանակ սրանք էլ օգտագործեցին «Հաղթում ենք» կոչը: 43 օր հաղթում էին, իսկ 44-րդ օրը կնքվեց կապիտուլիացիան: 2016-2020թ. միջև ընկած ժամանակահատվածում բոլոր իշխանավորները, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կրում են պատասխանատվություն Արցախի կորստի, իմ ժողովրդի տառապանքների համար: Տատս ասում էր սոխը, սխտորից լավը չի»։ Աղբյուրը` Անի կաղինյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
