Ֆրանսիան և Գերմանիան քաղաքացիներին խորհուրդ են տվել հեռանալ Իրանից

Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տվել Իրանում բնակվող ֆրանսիացիներին ժամանակավորապես լքել երկիրը՝ այնտեղ մնալու վտանգի պատճառով՝ Իսրայելի վրա Իրանի հարձակումներից հետո։
«Հաշվի առնելով այն նոր մակարդակը (իր գործողություններում), որին Իրանը հասել է անցած գիշեր և ռազմական էսկալացիայի վտանգը, Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս Իրանում բնակվող և նման հնարավորություն ունեցող ֆրանսիացիներին՝ կախված միջազգային օդային հաղորդակցության վերականգնումից, ժամանակավորապես հեռանալ երկրից»,- ասված է կիրակի օրը Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Փաստաթուղթը նաև կոչ է անում «առավելագույն զգուշություն ցուցաբերել տեղաշարժերի ժամանակ, խուսափել երկրի ներսում ցանկացած հավաքույթից և տեղյակ լինել իրավիճակին»։
Միաժամանակ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ֆրանսիայի քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվում կտրականապես ձեռնպահ մնալ Իրան, Լիբանան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ մեկնելուց։
Իր քաղաքացիներին Իրանից հեռանալու հորդոր է հղել նաև Գերմանիան:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
159Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
173Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
172Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
198Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
22903.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
25503.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
25103.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
58502.11.2026, 20:00