«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին

Իննա Սարգսյանը «Ուրալ»-ի վարորդի կողքին նստած է եղել, երբ մեքենան Նռնաձորի ճանապարհին ձորն ընկավ։ 37-ամյա կինը վաշտի ավագն է՝ հերթապահությունից վերադառնում էին զորամաս, հիշում է՝ ուրախ էին, որ այս մի հերթապահությունը երկու շաբաթ էր տևել: Մի քանի մետր էլ չէին անցել, երբ հայտնվեցին ձորում, որ Մեղրիում «Եկեղեցու ձոր» են ասում:
«Ասացի՝ արագ ա, ասաց՝ Իննա քույրիկ, չի ենթարկվում, զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում, ու մեկ էլ արդեն զգացի ձորերում ենք», - պատմել է նա «Ազատության»-ը:
Հիշում է, որ իրեն մի զինվորի հետ տեղավորել են «Կամազ»-ում, հասցրել Մեղրիի հիվանդանոց, այնտեղից ուղղաթիռով՝ Երևանի զինվորական հոսպիտալ: Ողնաշարի, գլխի, աչքի լուրջ վնասվածքներով է Իննան։ Ողբերգական այդ վթարի հետևանքով 4 զինծառայող է մահացել, 20-ը տարբեր վնասվածքներ ունեն։
«Մի տան պես ապրել ենք, տղաները՝ անփորձանք ծառայել մարտական հերթապահության օրերին, վերջում՝ այդ մեքենան»,- դառնանում է զինծառայող կինը:
«Ուրալ»-ի վարորդ, ժամկետային զինծառայող Հովսեփ Համբարձումյանի հարազատները պնդում էին՝ այդ մեքենան Հովսեփը 8 ամսվա ծառայության ընթացքում չի վարել, որովհետև այն միշտ անսարք է եղել. այդ օրը մեքենան, ըստ հարազատների, նաև գերբեռնված է եղել։ Իննան ասում է՝ այդ «Ուրալ»-ն առաջին անգամ էր նստել:
«Էդ «Ուրալ»-ը, ես չգիտեմ, ասում էին՝ չէր աշխատում, սարքել էին տվել էդ վարորդին, եկել էր մեզ սմենափոխ», - պատմել է Իննան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Իսպանիայում ավտոբուսը բախվել է շենքին․ կա 43 վիրավոր (տեսանյութ)
236Երեկ, 13:39
Իսպանիայում հունիսին շոգի պատճառով առնվազն 900 մարդ է մահացել
345Երեկ, 12:57
ԱՄՆ-ում վտանգավոր նյութեր տեղափոխող գնացք է դուրս եկել ռելսերից (տեսանյութ)
445Երեկ, 10:42
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ն անչափահաս են
20630.06.2026, 23:12
24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել
23230.06.2026, 15:06
Անթալիայում որպես պահեստ օգտագործվող ջերմոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
34530.06.2026, 12:03
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14 տարեկան աղջկա մարմին
18830.06.2026, 10:54
Լոռու մարզում 8 տարեկան տղա է մահացել
14930.06.2026, 10:30