«ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պետի տեղակալ Քոհենի այցի մասին»․ Հակոբ Բադալյան
189 Հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ., 17:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Քանի օր է ուզում է մի քանի տողով անդրադառնալ բավականին մեծ ուշադրության արժանացած թեմային՝ Հայաստան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պետի տեղակալ Քոհենի այցին, պարզապես նույնիսկ մի քանի տող դիտարկման ժամանակը չէր բավականացնում: Փոքր ինչ ուշացումով այդուհանդերձ անդրադառնամ այդ ասպեկտին: Մի կողմ թողնենք, թե այդ այցին ինչպիսի գնահատականներ են տրվում զուտ ներքաղաքական-քարոզչական տիրույթներից ելնելով: Անշուշտ, հատուկ ծառայությունների պատվիրակությունների այցերը միշտ էլ արժանանում են հատուկ ուշադրության ու եզրահանգումների, հաճախ տալով իհարկե նաեւ դավադրապաշտության հասնող եզրահանգումների առիթ: Այդ ամենից դուրս սակայն, ուզում եմ ուշադրության արժանացնել մի դետալ: Քոհենի հայաստանյան այցից մի քանի օր առաջ Ռուսաստանի հետախուզության պետ Նարիշկինը հայտնել էր, որ առաջիկայում հնարավոր են հետախուզությունների մակարդակով ռուս-ամերիկյան շփումներ: Առաջարկում եմ Քոհենի այցը դիտարկել նաեւ այդ հնարավոր ֆոնին: Եվ այդ համատեքստում էլ հիշեցնել մի բան: 2022 թվականի հուլիսին, երբ Հայաստան էր ժամանել ԱՄՆ հետախուզության պետ Ուիլյամ Բերնսը՝ ինչպես նշել եմ, ռեգիոնալ այցի շրջանակում, այսինքն չէր եղել այց միայն Հայաստան, նրանից երկու օր անց Հայաստան ժամանեց նաեւ Նարիշկինը՝ դարձյալ ռեգիոնալ այցով, Երեւանի հետո մեկնելով Բաքու: Բավականին իրազեկ աղբյուրներ հայտնեցին, որ Հայաստանում այդ ժամանակ «հատվել» են Նարիշկինն ու Բերնսը, ընդ որում ոչ միայն ժամանակագրական առումով, այլ նաեւ՝ վիզուալ: Այսինքն, նրանց միջեւ տեղի է ունեցել շփում: Իհարկե, բացարձակ վստահել որեւէ աղբյուրի, ինքս հակված չեմ, որքան էլ համոզված լինել իրազեկվածության հարցում: Բայց, նաեւ բոլոր դեպքերում ուշագրավ էր թե 2022-ի այդ ժամանակագրությունը, թե նաեւ այն, որ 2024-ին Բերնսի տեղակալը Հայաստան է այցելում Նարիշկինի այն հայտարարությունից մի քանի օր անց, ըստ որի՝ առաջիկայում հնարավոր են հետախուզությունների գծով շփումներ ամերիկյան կողմի հետ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Թուրքիան հայտնվել է փակուղում». Մհեր Հակոբյան
3022:30«Գուցե «հաղթած նախագահն ու պարտված Փաշինյանը» տալիք-առնելիք չունեն, բայց ժողովուրդը նրանց հարցնելիք ունի»․ Վահրամ Աթանեսյան
6222:07«ԵՄ-ին անդամակցելու պրոցես սկսելը փրկօղակ կլինի ՀՀ-ի համար»․ Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)
7320:56«Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան». Սամվել Ֆարմանյան
14418:54«2024-ին կառավարական առանձնատների պահպանության վրա ծախսվել է մոտ 1 մլն 500 հազար դոլար». Էդգար Ղազարյան
13218:30«Մեր ժողովուրդը պետք է միավորվի հանուն ՀՀ-ի ու մեր զավակների». Էդուարդ Զորիկյան (տեսանյութ)
13717:54«Ավելի շատ զբաղվում է անձնական բրենդինգով, քան պետության խնդիրներով»․ Վիտալի Մանգասարյան
13117:24«Ծրագրում ենք լուրջ գործողություններ սկսել»․ Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
19916:48