Ռուսաստանի հարվածների հետևանքով զոհերի թիվն անցնում է 35-ից

Երկուշաբթի օրը՝ հուլիսի 8-ին, ռուս զինվորականները մոտ 40 տարբեր տեսակի հրթիռներ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հարձակման են ենթարկվել մասնավորապես Կիևը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Պոկրովսկը, Սլավյանսկը և Կրամատորսկը։ Ժամը 15:30-ի դրությամբ հայտնի է դարձել մահվան առնվազն 35 դեպքի մասին։
Կիևում հարձակման է ենթարկվել Օխմադետի մանկական հիվանդանոցը, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Վնասվել են վերակենդանացման բաժանմունքը, վիրահատարանը և ուռուցքաբանական բաժանմունքները, հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։ Փլատակների տակ կարող են երեխաներ լինել. Անձնակազմը և հիվանդները տարհանվում են։ Ուկրաինայի Անվտանգության ծառայության տվյալներով՝ Ռուսաստանը հոսպիտալի վրա հարձակվելու համար օգտագործել է Х-101 ռազմավարական թևավոր հրթիռ։
Մեկ այլ հրթիռ հարվածել է Շևչենկոյի թաղամասում գտնվող բնակելի շենքին՝ քանդելով մուտքը։ Բացի այդ, արկերի բեկորներ են ընկել Գոլոսեևսկի, Դառնիցկի, Դեսնյանսկի, Դնեպրովսկի, Սվյատոշինսկի և Սոլոմենսկի շրջաններում։ Վնասվել են գրասենյակային շենքեր (դրանցից մեկը Լուկյանովկայում) և McDonald's ռեստորանը։ Ընդհանուր առմամբ զոհվել է 21, վիրավորվել՝ 65 մարդ։
Էներգետիկ DTEK ընկերությունը հայտնել է, որ Կիևում ավերվել կամ վնասվել են երեք տրանսֆորմատորային ենթակայաններ, ինչպես նաև էլեկտրական ցանցեր։ Տների մեծ մասը մոտ ապագայում սնուցվելու է պահեստային աղբյուրներից:
Անվտանգության ուժերի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ մայրաքաղաքում հարված է հասցվել «Արտեմ» ռազմական գործարանի պահեստին։ Z-channels-ը պնդում է, որ Ռուսաստանը թիրախավորել է նաև վագոնների պահեստը, որը գտնվում է մանկական հիվանդանոցից 700 մետր հեռավորության վրա, և Ժուլյանի օդանավակայանը։

Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
8220:12
Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին
9117:42
59-ամյա Վրեժ Հակոբյանի մարմինը հարազատները հայտնաբերել են Հաղթանակի կամրջի ծառերի տակ
11217:30
Սմբատաբերդի ճանապարհին Բելառուսի քաղաքացիներին տեղափոխող «ՈւԱԶ»-ն ընկել է ձորը
209Երեկ, 21:36
Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում․ կան զոհեր (տեսանյութ)
566Երեկ, 13:48
Արարատի գյուղերից մեկում 2 տարեկան աղջիկն ընկել է թոնիրը
246Երեկ, 11:42
ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել
721Երեկ, 00:54
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
25617.09.2026, 19:12