Մատենադարանը համագործակցության պայմանագիր է կնքել բելգիական Brepols հրատարակչության հետ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, հայտարարություն է տարածել. «Ուրախությամբ հայտնում ենք, որ Մատենադարանը համագործակցության պայմանագիր է կնքել միջնադարագիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող հրատարակչություններից մեկի՝ բելգիական Brepols-ի հետ (հիմնադրվել է 1795 թ.)։ Brepols-ը, որը հանրահայտ է այնպիսի հեղինակավոր հրատարակություններով, ինչպիսիք են Corpus Christianorum, Patrologia Orientalis, Corpus Christianorum Series Apocryphorum մատենաշարերը և այլ բազմահատորյակներ, հրատարակելու է մեր նոր MEMAS (Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies) օտարալեզու գիտական հանդեսը։ Այն առցանց լույս է տեսնելու տարեկան երկու անգամ, բաց մատչելիությամբ, նաև տպագրվելու է ամեն տարվա վերջում։ MEMAS-ի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 22-ին, Տաթևում, Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում»:

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77621.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
260720.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
175820.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
202718.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
204617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
310517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
231213.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244411.10.2026, 23:42