«Կոչ են անում՝ գնալ հերթական միակողմանի զիջումների»․ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի նշաձողը․ չակնկալիքների քաղաքականություն
Երբ պաշտոնական Վաշինգտոնից հնչում է տեսակետ, որ հանուն խաղաղության Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարեն, դա «թարգմանաբար» նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում գնալ հերթական միակողմանի զիջումների, որոնք, սակայն, չեն հանգեցնելու խաղաղության։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են Հայաստանի համար չակնկալիքների պայքար մղել՝ փոխարենը խոստանալով աչք փակել ոստիկանապետություն կառուցելու և մարդու իրավունքները բռնաբարելու վրա։
ԱՄՆ–ը «ժողովրդավարական ռասիզմ» է բանեցնում Հայաստանի դեմ։
Վաշինգտոնի ուզածը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է։ Դրա գինը մինչև 2023–ի սեպտեմբեր Արցախն էր։ Հիմա անցել են Հայաստանով վճարելու ռեժիմին։
Ո՞վ է հիմա հիշում Կիրանցի մասին։
Հ․Գ․։ Արցախը հանձնելուց առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին համարում էր համարձակ տղա և խրախուսում նրան։ Շարլ Միշելն էլ խոստանում էր Նիկոլի համարձակ քայլերի շրջանակներում պաշտպանել «Ղարաբաղի էթնիկ հայերի» իրավունքները։ Էս երկուսով գլուխ բերեցին Արցախի հանձնումը։
Հիմա ամերիկացիները կրկին առաջարկում են նշաձող իջեցնել։ Այս անգամ Հայաստանի կարգավիճակի նշաձողը։ Փոխարենը խոստանում են «խաղաղություն» և «Հայաստանի էթնիկ հայերի պաշտպանություն»։
Ո՞վ է հիշում Կիրանցի ճանապարհի, չշահագործվող դպրոցի և այդ դպրոցին կից տնկվելիք ծառերի մասին»։

«Իշխանությունը նոր հեռուստահաղորդման կարիք ունի». Կարեն Հեքիմյան
8603:06
«Նա պատրաստ է անձամբ ստանձնել իր թիմի գործողությունների քաղաքական պատասխանատվությունը». Արմեն Հովասափյան
10001:06
«Մենք գործ ունենք Լեհաստանում պետական հեղաշրջման հետ». Բոգդան Սվենչկովսկի
18100:19
«Եթե մեր խնդիրն իրար ոչնչացնելն է, և վերջում բոլորով միասին աղետ դիմավորելը, ապա այս ընթացքն իդեալական է». Վահե Հովհաննիսյան
111Երեկ, 22:30
«Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է հեռախոսների հնարավոր կոտրման մասին»․ #Bild
309Երեկ, 19:25
«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
120Երեկ, 17:54
«Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը». Արա Պողոսյան
122Երեկ, 17:36
«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան
110Երեկ, 17:24