«Օրբանը պետք է պատասխանատվություն կրի»․ Եվրոխորհրդարանը բանաձև է ընդունել

Եվրոպատգամավորները հունիսյան ընտրություններից հետո ընդունված իրենց առաջին բանաձևում դատապարտել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան: Այս մասին հայտնում է Եվրոխորհրդարանի կայքը։
Եվրոխորհրդարանի բանաձևում ասվում է, որ Օրբանը «կոպտորեն խախտում է ԵՄ պայմանագրերը և ընդհանուր արտաքին քաղաքականությունը»։ Եվրոպատգամավորները հայտարարել են, որ դատապարտում են Օրբանի այցը ՌԴ և կարծում են, որ նա «պետք է պատասխանատվություն կրի այդ գործողությունների համար»: Խաղաղ առաքելությունը, որի մասին հայտարարում է Օրբանը, Եվրոխորհրդարանում անօգուտ են անվանել։ Իր նոր բանաձևում Եվրոխորհրդարանը նաև կոչ է արել ԵՄ երկրներին շարունակել աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»: Եվրոպատգամավորները կոչ են արել ընդլայնել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի և Բելառուսի դեմ, վերլուծել պատժամիջոցների արդյունավետությունը և պայքարել դրանցից խուսափելու դեմ: Եվրոպատգամավորները ողջունել են ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի արդյունքները և հաստատել այն դիրքորոշումը, որ Ուկրաինան դաշինքին անդամակցելու «անշրջելի ուղու» վրա է: Բանաձևն ընդունվել է 495 կողմ, 137 դեմ և 47 ձեռնպահ ձայներով:

«Բըրնհեմը Թրամփին կոչ կանի ավարտել Իրանի հետ հակամարտությունը»․ #TheGuardian
5610:31
«Շարունակեք նամակներ գրել Ֆրանսիայի «թագավորին»»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
2910:24
Փարիզը մտադիր է համագործակցել Վաշինգթոնի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար
7210:12
«Արցախցիների հիասթափությունը նրանից է, որ արել են անհնարինը, սակայն թիկունքը դատարկ էր»․ Տիգրան Աբրահամյան
5509:54
«Մերձավոր Արևելքի հակամարտությունները Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում են սերտ երկխոսություն». Էրդողան (տեսանյութ)
8309:30
«Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրոինտեգրման վտանգները»․ ՌԴ ԱԳՆ
8609:24
Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է. «Ժողովուրդ»
7409:06
Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»
5509:00