Պուտինի օգնականի հեղինակած դասագրքում շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկից հանվել է Կասպարովի անունը

Ռուսաստանի նախագահի օգնական, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկու պատմության նոր դասագրքում Գարրի Կասպարովը չի ընդգրկվել շախմատի աշխարհի չեմպիոնների ցուցակում, գրում է Insider-ը։
Դասագրքի «Գաղափարախոսությունը և մշակույթը 1964-1985թթ․» բաժինը նվիրված է շախմատի խորհրդային չեմպիոններին։ Ձեռնարկում թվարկված են Միխայիլ Բոտվիննիկը, Վասիլի Սմիսլովը, Միխայիլ Տալը, Տիգրան Պետրոսյանը, Բորիս Սպասսկին և Անատոլի Կարպովը, սակայն նշված չէ, որ Կարպովը պարտվել է Կասպարովին 1985թ․։
Լրատվամիջոցը նշում է, որ 2022թ․ ՌԴ արդարադատության նախարարությունը Կասպարովին «օտարերկրյա գործակալ» է հայտարարել։ Նշվում է նաև, որ Կասպարովը մասնակցել է մի շարք ընդդիմադիր շարժումների, հետևողականորեն քննադատում է ռուսական իշխանությանը։ 2013թ․ նա հայտարարել է Ռուսաստանից հեռանալու և միջազգային ասպարեզում Պուտինի ռեժիմի դեմ պայքարը շարունակելու մասին:


Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
142Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
24230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
148327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
52627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
147527.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
155626.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
50625.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
59124.10.2026, 19:54