«Ստիպենք աշխարհին՝ լսել մեր ձայնը»․ Նարինե Դիլբարյան
![]() 216 Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 22:42 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրական ժողովրդավար, արդարադատ աշխարհի ու միջազգային իրավունքի գերակայության պաշտպան գործիչները, հավատարիմ իրենց մասնագիտական և բարոյական արժեքներին, գիտեն, թե ինչ քստմնելի հանցագործություն է կատարվել ընդդեմ հայ ժողովրդի, Արցախի Հանրապետության և մայր Հայաստանի Հանրապետության։ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանուն հայոց դատի իր ձայնը բարձացրած, պայքարող հետևողական անձերից է, որը հույս է ներշնչում՝ աշխարհում բոլորը չեն տառապում նավթագազային մոլախտով և Հարավային Կովկասում համթյուրքական միություն՝ ընդդեմ Ռուսաստանի, Չինաստանի և այլոց արյունալի պատերազմներ բորբոքողների։ Ի հեճուկս նաև ՀՀ գործող ազգուրաց, Արցախամոռաց վարչախմբի՝ Լուիս Մորենո Օկամպոն խոսում է Արցախի մասին, մեր գերիների, նրանց իրավունքների վերականգնման և ցեղասպան հանցագործների պատժի մասին, կա՛ Օկամպոյի ցուցակը միջազգային հանցագործների և հայոց Սրեբրենիցեի դատը կայանալու է։ Այժմ Օկամպոյի ձևակերպմամբ 1915 թվականի ցեղասպանության մոխիրներից վերածնվածներս, մարդկային աննահանջ և համառ ոգով պայքարելու ենք Ադրբեջանից հայոց պատանդների և քաղբանտարկյալների ազատագրման համար։ Փաշինյանը Ալիևին նվիրեց Բաքվում ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը՝ ԿՀ 29 / COP 29, անցկացնելու իրավունքը, այժմ մեր հերթն է պահանջել ցեղասպանից որպես առաջին քայլ անվերապահ ազատ արձակել Բաքվի տարբեր բանտերում գտնվող մեր պատանդներին և քաղաքական բանտարկյալներին, որոնք անլուր խոշտանգումների են ենթարկվում Ալիևի հրահանգով։ Ստիպենք աշխարհին լսել մեր ձայնը և միավորվել հանուն կլիմայի պահպանության և ցեղասպանությունների կանխարգելման։ Միանանք Օկամպոյի առաջարկած տեղեկատվական և քարոզչական արշավին․«Մեր առաջին քայլը միասնական հայկական համայնքի ստեղծումն է և #COP29 #StopGreenwashGenocide նշապիտակներով (հեշթեգ) մեդիա արշավի մեկնարկը, որոնց կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
