Տատյանա Բակալչուկը՝ Wildberries-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
![]() 663 Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 12:18 Wildberries Marketplace-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հրապարակավ մեկնաբանել է իր ընկերության «ռեյդային զավթման» մասին լուրերը և հաստատել, որ ամուսնալուծվում է Վլադիսլավ Բակալչուկից։ Թելեգրամյան ալիքում Տատյանան ուղերձ է հրապարակել, որում խոսել է բիզնեսի հետ կապված իրավիճակի և անձնական կյանքի մասին։ «Բոլոր նրանց համար, ովքեր դեռ հարցեր ունեն․ ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Ինչպես տեսնում եք, ես պատանդ չեմ, ինչպես «Կովկասի գերուհին»։ Ես ոչ մեկից չեմ թաքնվում, Մոսկվայում եմ, որտեղ աշխատում եմ։ Ինձ պետք չէ ոչ մեկից փրկել»,- ասել է Բակալչուկը։ Այսպիսով, նա հերքել է լուրերը, որոնք տարածել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը։ Թելեգրամյան ալիքում Քադիրովը տեսանյութ էր հրապարակել Տատյանայի ամուսնու հետ հանդիպումից և հայտարարել, որ վերջինը դիմել է իրեն օգնության համար, քանի որ «լուրջ խնդիրներ ունի ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ ընտանեկան բիզնեսում»։ Քադիրովը հայտարարել էր, որ Wildberries ընկերության ակտիվները հուլիսի սկզբից իրավական խարդախությունների միջոցով Russ Outdoor ընկերության միջոցով անցել են այլ անձանց, իսկ «ռեյդերներն» առևանգել են Տատյանային։ Տեղի ունեցածի համար նա մեղադրել էր եղբայրներ Լևան և Ռոբերտ Միրզոյաններին, ինչպես նաև «մի քանի հայտնի կովկասցիների»: Նա հավելել էր, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Տատյանային վերադառնալ ընտանիք։ Վլադիսլավ Բակալչուկն էլ, իր հերթին, հայտնել էր, որ կինը լքել է իրեն և երեխաներին ու կապվել ինչ-որ անհասկանալի ընկերության հետ։ Նշենք, որ 48-ամյա Տատյանա Բակալչուկը համարվում է Ռուսաստանի ամենահարուստ կինը: 2024թ․ ռուս միլիարդատերերի վարկանիշում, ըստ ռուսական Forbes-ի, նա զբաղեցրել է 22-րդ տեղը՝ 7,4 մլրդ դոլար կարողությամբ։ |

«Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան
15202:06
«Զելենսկու գրավոր հրամանով Մոսկվայի շքերթի թույլատրումը թրոլինգի կուլիմինացիան է»․ Դանիել Իոաննիսյան
15000:48
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2759-ի
26400:37
«Արդյո՞ք այդ նվերն ակնարկ է կոշտ դիմակայության և գնդակը Վատիկանի դաշտ «տեղափոխելու» մասին»․ Հակոբ Բադալյան
12600:18
Զելենսկին հաստատել Է Թրամփի հայտարարած հրադադարը
14900:03
««Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:10-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5650 մարդ». ԻՔՄ
133Երեկ, 23:42
«ԱՄՆ-ն ամեն անգամ ընտրում է ռազմական արկածախնդրությունը, երբ դիվանագիտական լուծումը մոտ է լինում»․ Արաղչի
220Երեկ, 23:36
«Եթե Փաշինյանը մնաց իշխանության, Հայաստան պետությունը կործանվելու է»․ Ոսկան Սարգսյան
138Երեկ, 23:30
