Խորտակված Argos Georgia-ի անձնակազմի անդամների մի մասին հաջողվել է փրկել, կան զոհեր

Ատլանտյան օվկիանոսի հարավում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն այն վայրում, որտեղ այսօր խորտակվել է Argos Georgia ձկնորսական նավը: Նշենք, որ նավի անձնակազմի անդամների մեջ ռուսներ են եղել: Որոնողափրկարարական աշխատանքները բարդանում են եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Լոնդոնում ՌԴ-ի դեսպանատունը:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Սուրբ Հելենայի, Համբարձման և Տրիստան դա Կունյայի կղզիների դրոշով նավարկող Argos Georgia նավը հուլիսի 22-ին աղետի ազդանշան է տվել՝ ջուր լցվելու պատճառով։ Այն ժամանակ այն գտնվում էր Ֆոլքլենդյան կղզիներից (Մալվինաս) 200 ծովային մղոն դեպի արևելք։ Այնուհետև ողջ անձնակազմը լքել է նավը՝ օգտագործելով փրկարար լաստանավեր։
Հուլիսի 24-ի առավոտվա դրությամբ անձնակազմի 14 անդամներ փրկվել են, 9-ը զոհվել են, 4-ը համարվում են անհետ կորած։ Զոհվածների թվում կա 3 ռուս, ևս մեկ ՌԴ քաղաքացի համարվում է անհետ կորած։
Ինչպես գրում է The Guardian թերթը, Argos Georgia-ն, որը շահագործվում էր նորվեգա-բրիտանական Argos Froyanes Ltd. ընկերության կողմից, հուլիսի 21-ի երեկոյան դուրս է եկել Սթենլի նավահանգստից (Ֆոլկլենդյան կղզիների վարչական կենտրոն) դեպի Հարավային Ատլանտիկայի ձկնորսական տարածք: Աղբյուրի տվյալներով՝ 2018 թվականին կառուցված նավի անձնակազմը բախվել է ուժեղ քամիների, որոնց արագությունը գերազանցել է ժամում 65 կմ-ը, և 7 մետրանոց ալիքների։

Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
9616:12
2,5 տարեկան երեխան տաք ապուրով կաթսան շուռ է տվել իր վրա և ստացել 2-3 աստիճանի այրվածքներ
9512:18
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
21910:49
«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի
186Երեկ, 23:30
Կործանվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը
477Երեկ, 19:25
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ (տեսանյութ)
208Երեկ, 11:24
39-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել
203Երեկ, 10:54
ՀԱՀ-ում հրաձգության հետևանքով 11 մարդ է զոհվել
490Երեկ, 10:24