Դեմոկրատները բոյկոտելու են Նեթանյահուի ելույթը Քոնգրեսում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի 86 դեմոկրատ ներկայացուցիչներ հայտարարել են, որ մտադիր են բոյկոտել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը Քոնգրեսում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Բացի այդ, Պաղեստինամետ և հրեական կազմակերպությունների անդամները հավաքվում են Քափիթոլիումի դիմաց՝ բողոքելու Իսրայելի առաջնորդին Քոնգրես ընդունելու դեմ։ Քափիթոլիումի տարածքում փակվել են ճանապարհները, ավելացել է ոստիկանության ներկայությունը։ Հարյուրավոր ոստիկաններ Նյու Յորքից տեղափոխվել են Վաշինգթոն։
Բենիամին Նեթանյահուի ելույթը Քոնգրեսում նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին։
CNN-ը հայտնել է, որ ցանկապատեր են տեղադրվել Սպիտակ տան մոտ, ուր Նեթանյահուն պետք է այցելի հինգշաբթի օրը՝ հանդիպելու Ջո Բայդենի հետ։
Նախօրեին Քափիթոլիումի ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 200 ցուցարարի, ովքեր գրավել էին Քոնգրեսի շենքի գլխավոր դահլիճը՝ բողոքելով Նեթանյահուի սպասվող ելույթի դեմ։ Ըստ բողոքի ցույցի հետևում կանգնած երկու հրեական կազմակերպությունների, ձերբակալվածների թվում կան րաբբիներ, Հոլոքոստը վերապրածների ժառանգներ, ուսանողներ, իսրայելցիներ և ամերիկացիներ:

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
8711:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
308Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
31631.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
41630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
58128.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
56228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
56027.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
50727.10.2026, 14:42