«3 տարի մոնիտորինգ չի արվել, թե ազդող նյութի ինչ ավելցուկներ կան մշակաբույսերում»․ Պիպոյան

«2021 թվականից այսկողմ մոնիթորինգ չի արվել, թե օրինակ՝ պեսցիդիտների ինչ չափաքանակ կա մեր մշակաբույսերում»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում տված ասուլիսի ժամանակ ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով դեպի ՌԴ հայկական պտուղ-բանջարեղենի մի մասի արտահանման սահմանափակումներին։
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԱՏՄ-ն Ռոսսելխոզնադզորից նամակ էր ստացել, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել են խախտումներ և հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակվել է։ ՍԱՏՄ-ն ևս հարցի առնչությամբ հայտարարություն էր տարածել։
Բաբկեն Պիպոյանը ՍԱՏՄ հայտարարությունն անթույլատրելի է համարել, քանի որ այնտեղ որևէ պարզաբանում չկա, որն ուղղված կլիներ հայ սպառողին։
«Ռուսական կողմից սև ցուցակում հայտնված հայ տնտեսվարողը որևէ գրություն ՍԱՏՄ-ից չի ստացել, թե կոնկրետ ինչ խախտում է արել ու ինչը պետք է վերացնի։ Հայտարարության մեջ ընդամենը նշված է, որ գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակն արագ կարգավորելու համար։ Մինչդեռ իրական տվյալներ ու մոնիտորինգի արդյունքներ մինչ օրս հանրությանը չեն ներկայացվել»,-ասել է նա։
Պիպոյանը ներկայացրել է նաև նախորդ տարիներին արված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ տվյալներ՝ նշելով, թե ինչպիսի խախտումներ է հայտնաբերել ՍԱՏՄ–ն մեր տեղական մշակաբույսերում։ Մասնավորապես 2019 թ. 13 պտուղ–բանջարեղենում լիազոր մարմինը թույլատրելի սահմանայի չափաքանակը գերազանցող 10 ազդող նյութ է հայտնաբերել։ Ամենից շատ շեղումը հայտնաբերվել է խաղողի դեպքում։ 2021 թվականին 34 ազդող նյութի ավելցուկ է հայտնաբերվել 14 մշակաբույսում։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
10416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
43113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
128413.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
48912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
85311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
132811.08.2026, 21:04