Կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
1077 Ուրբաթ, 09 օգոստոսի, 2024 թ., 23:00 Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով: Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ: Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝ 2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), 3) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (նշված կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ նշված կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան), 5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը: *Տեղեկացում Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև 1-12-րդ դասարաններում դասավանդվող վերոնշյալ բոլոր առարկաներից հետևյալ անձինք. 1) Կամավոր ատեստավորմանը կարող է մասնակցել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ևս, այդ թվում՝ ատեստավորմանը կարող է մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և վերոնշյալ առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը: 2) 2024 թվականի կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել նաև Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները: 3) Ի գիտություն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին՝ առաջնորդվելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 621-Լ որոշման պահանջներով՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը կարող է մասնակցել կամավոր ատեստավորման փուլին: Վերոնշյալ տեղեկացման 3 կետով ներկայացված դեպքերում արդեն ուսուցիչները ատեստավորմանը մասնակցելու համար հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հետևյալ հարթակում՝ /at.emis.am/ մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է: Հայտը ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝ 1) անձի անունը, ազգանունը, հայրանունը, 2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը), 3) բնակության վայրը (մարզը, համայնքը), 4) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան), 5) հանրային ծառայության համարանիշը, 6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը: 7) բարձրագույն կրթություն չունեցող անձինք ներկայացնում են կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները (կրթությունը հավաստող փաստաթղթի հետ որպես մեկ ֆայլ սքան անել և ներբեռնել համակարգ): Հայտերի լրացման մանրամասների համար՝ կից ուղեցույցները՝ դպրոցում աշխատող ուսուցիչների համար – https://support.emis.am/article/909: |
Տաշիրում ուսուցիչը հարվածել է երեխաներին ու մտցրել պահարանի մեջ (տեսանյութ)
37920.12.2024, 14:54«Չհամարձակվե՛ք». Ինչ շրջաբերական է ուղարկել նախարարը տնօրեններին․ «Հրապարակ»
45619.12.2024, 09:30«ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
45018.12.2024, 11:12«Հանրակրթությունը զոռով տալիս է գիտելիքն ու ակնկալում, որ երեխան կվերցնի այն». Սմբատ Գոգյան
73014.12.2024, 00:06Հետողորմյա․ դասագրքերի այրվող դրոշի նկարը փոխում են․ «Հրապարակ»
71913.12.2024, 09:30«Ովքեր ասում են, որ «կրթվելը նորաձև է», տգետ են». Կարեն Քոչարյան
81811.12.2024, 04:06«Կրթությունը որպես նպատակ սահմանած պետություններն են ունենում զարգացող ապագա»․ Դավիթ Անանյան
74910.12.2024, 22:30«Դեկտեմբերի 15-ից սկսվում է պետական ավարտական և միասնական քննությունների հայտագրումը»․ ԳԹԿ
92005.12.2024, 17:06