«Իրանը կհարվածի, երբ Իսրայելը ծախսած լինի հսկայական միջոցներ»․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը բոլոր ժամանակների լավագույն ռազմաստրագետ ունեցող, մշակող պետությունն է։
Մեզանից շատերն ակնկալում էին, որ Իրանը հաշված ժամերի ընթացքում պետք է վրեժ լուծի Իսրայելից։ Մինչդեռ․․․
Մինչդեռ Իրանը նախընտրեց հյուծել, այդ կերպ թուլացնել իր հակառակորդին։ Իսկ ինչպես է դա անում։ Շատ պարզ, հոգեբանական տեռորի է ենթարկում Իսրայելին։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Իսրայելի օդը ցամաքից և օդից պաշտպանող միջոցները մարտական վիճակում են։ Ըստ որոշ վերլուծությունների Իսրայելը ամեն ժամի համար հիմա ծախսում է ավելի քան 70 000 ԱՄՆ դոլար։ Ամեն ժամ, իսկ սա ոչ 24 ժամ է, ոչ էլ 48, այն պահից սկսած, ինչ Իրանում սպանեց ՀԱՄԱՍԻ կարկառուն դեմքին, Իսրայելն անցավ իր օդային տարածքը պաշտպանելու մարտական վիճակին։ Իսկ երբ Իրանից ազդակներ գնացին, որ կարող են հարվածել, այլևս ավելի խստացված ռեժիմով անցան պաշտպանական հերթապահության։
Վերը նշված թիվը Իսրայելի համար, Իսրայելի դաշնակից պետությունների համար փոքր թիվ չի, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեկ այլ տեղում, ՌԴ - Ուկրաինա հակամարտության մեջ ևս հսկայական միջոցներ են ծախսում։
Այս օրերին հաճախ տրվող հարցը, թե՞ վերջապես Իրանը կհարվածի, ու ամենագլխավորը՝ ե՞րբ։ Իրանը այն արկածախդնիր պետություններից չէ, որ մեծամտություն ցուցաբերի, որ հաշվի չառնի իր հակառակորդների հնարավորությունները թե՛ ռազմի դաշտում, թե՛ տնտեսական դաշտում։ Իրանը մինչև վստահ չլինի, որ ինքը հաղթող դուրս չի գալու՝ չի հարվածի։ Իսկ հիմա կատարում է այնպիսի գործողություններ, որն առանց Իրանի կողմից հսկայական միջոցներ ծախսելու, պարտադրում է, որ իր հակառակորդը ծախսի միլիարդավոր դոլարներ, ինչն էլ բնականաբար տանելու է թուլացման։ Իրանը կհարվածի, իսկ երբ, դա արդեն պարզ կլինի այն ժամանակ, երբ իրենց հետախուզական, վերլուծական տվյալներով Իսրայելը ծախսած լինի հսկայական միջոցներ, ինչն էլ իր հերթին կթուլացնի առաջին հարվածը դիմակայելու հնարավորությունը։ Իսկ առաջին հարվածը որոշիչ է լինում»։

Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
3601:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
8400:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
5700:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
57Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
46Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
77Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
112Երեկ, 22:18
«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
62Երեկ, 22:01