Մոդին համաձայնել է Պուտինի և Զելենսկու հաղորդագրությունները փոխանցել. Bloomberg

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով ծրագրում է մոտ ապագայում այցելել Կիև, ռուս-ուկրաինական հակամարտությունում միջնորդական առաքելություն չի ստանձնի, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այնուամենայնիվ, նա համաձայնել է ,անհրաժեշտության դեպքում, հաղորդագրություններ փոխանցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։
Ըստ Bloomberg-ի՝ Նարենդրա Մոդիի՝ որպես միջնորդ հանդես գալու դժկամությունը բացատրվում է Հնդկաստանի կախվածությամբ ռուսական էներգառեսուրսների և զենքի էժան մատակարարումներից: Գործակալության զրուցակցի խոսքով՝ պարոն Մոդիի հետ հանդիպումը պարոն Զելենսկու համար կարևոր է Հնդկաստանի դերը հակամարտության կարգավորման հարցում քննարկելու համար։ Հնդկաստանի վարչապետն անվտանգության նկատառումներից ելնելով նախատեսում է Կիևում անցկացնել ընդամենը մի քանի ժամ, նշում է գործակալությունը։
Հուլիսի 8-ին Նարենդրա Մոդին երկօրյա այցով ժամանել էր Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար և հայտարարել Ուկրաինայում խաղաղության հասնելու՝ իր պատրաստակամության մասին։ Կրեմլն այցից հետո հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետը «չի հավակնում միջնորդի ջանքեր գործադրել»։ Հնդկական Wion հեռուստաալիքը պարոն Մոդիի այցն Ուկրաինա անվանել է «դիվանագիտական առաքելության շարունակություն»։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
153Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
167Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
167Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
194Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
22703.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
25303.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
24903.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
57802.11.2026, 20:00