«Ալիևի այցը Իտալիա կապ ունի Պուտինի Բաքու կատարած այցի հետ»․ Հակոբ Բադալյան
![]() 187 Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ., 13:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իլհամ Ալիևի Իտալիա այցն ըստ իս էական առնչություն ունի Պուտինի Բաքու այցի հետ: Իտալիայում բացի քաղաքական ղեկավարների հետ հանդիպումից, Ալիևը մասնակցում է նաև միջազգային ամենամյա ֆորումի, որը կրում է՝ «Գլոբալ մարտահրավերներն ու դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» խորագիրը: Ուշադրության է արժանի ֆորումին մասնակից երկրների ղեկավարների ցանկը՝ Իտալիայի վարչապետ Մելոնի, Հունգարիայի վարչապետ Օրբան, Ուկրաինայի նախագահ Զելենսկի, պատվավոր հրավիրված՝ Ալիև: Սրանք երկրներ են, որոնք այսպես ասած գազային կապակցվածության մեջ են: Իտալիայի միջոցով է Եվրոպա մտնում ադրբեջանական գազի մեծ մասը: Հունգարիան ռուսական գազի սպառող է, որը հասնում է Ուկրաինայի տարածքով: Այսօր քննարկվում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի փոխարեն ադրբեջանական գազ անցկացնելու հարցը: Ռուսական գազի տարանցման պայմանագիրը լրանում է 2024-ի դեկտեմբերի 31-ին: Կիևը հայտարարում է, որ չի երկարաձգի, բայց Եվրոպան պատրաստ չէ հրաժարվել իր գազային սպառման մոտ 7 տոկոսը կազմող այդ չափաքանակից, այն էլ ձմռան կեսին: Ուկրաինան համաձայն է այլ երկրի գազ տեղափոխելուն, բայց դրան էլ պետք է համաձայնի Ռուսաստանը, որովհետեւ այլ երկրի գազը Ուկրաինայի տարածք հասնելու եւ խողովակով Եվրոպա գնալու համար պետք է անցնի Ռուսաստանի տարածքով: Քննարկվում է ադրբեջանական գազի հարցը: Ավելին, չի բացառվում, և շատ հավանական է, որ ադրբեջանական գազը կլինի փաթեթը, որ Ուկրաինան ցույց տա, թե իբր հրաժարվել է ռուսականից: Իսկ իրականում ադրբեջանականի անվան տակ կգնա ռուսականը: Առավել ևս, որ Բաքուն գուցե նույնիսկ չունի էլ այսօր այդքան գազ ուղարկելու հնարավորություն: Բնականաբար այդ ամենը հուզում է նաև Իտալիայի, որպեսզի որևէ բան տեղի չունենա այսպես ասած մատակարարումների հարավային գծի հետ, քանի որ դա Իտալիայի համար թե փող է, թե քաղաքական կշիռ Եվրոպայում: Պուտինին Բաքվում ընդունելուց երկու շաբաթ անց Ալիևը մեկնում է Իտալիա, որտեղ են նաև Հունգարիայի ու Ուկրաինայի նախագահները: Անկասկած է, որ այնտեղ շարունակվելու են գազային քննարկումները»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
