Նախարարը՝ 10-րդ դասարանի «պատմություն» առարկայի ուսուցման նոր ձևաչափի մասին

«Մենք իրականացրել են դասագրքերի երաշխավորման և տպագրության մրցույթներ, և բոլոր այն ուղղություններով որով ունենք երաշխավորված դասագրքրեր, բոլորը տպագրվել են։ 10 դասագրքի պարագայում մենք երաշխավորված դասագիրք չենք ունեցել, նախորդ տարվա գրքերը կօգտագործվեն»,-ընթացող ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մենք ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն և ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով, երկուսը 7-րդ և 8-րդ դասարանների «թվային գրագիտություն» առարկայի դասագրքերն են, մյուսը՝ պատմության10-րդ դասարանի դասագիրքն է։ Վերջինիս դեպքում, քանի որ չունենք երաշխավորված դասագիրք, որոշել ենք գնալ այն ձևաչափով, որն ուզում ենք փորձարկել ավագ դասարաններում։ Մենք ուզում ենք ավագ դասարաններում մեկ դասագրքին կառչած լինելու սկզբունքից հետ գնալ։ Մեր պատմության ուսուցիչների հետ վերապատրաստումներ են ընթանում, նրանց տրամադրվում են անհրաժեշտ նյութերը, սովորում են՝ ինչպես կարելի է առարկան դասավանդել տարբեր նյութերի միջոցով։ Երբ ասում ենք կօգտագործվի թղթապանակ, նկատի ունենք տարբեր ուսումնական նյութերի հավաքածու, որը կրթական բառապաշարի մեջ կոչվում է «թղթապանակ»։ Այդ ուսումնական նյութերի հավաքածուի միջոցով, թեմատիկ պլանավորմամբ, ուսուցիչները կանցկացնեն դասերը»,-մանրամասնեց Անդրեասյանը։

«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
123Երեկ, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
133Երեկ, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
27917.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
31716.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
31016.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
33816.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
35115.09.2026, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
44314.09.2026, 08:54