««Սուրմալու»-ում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է». ՔԿ
![]() 160 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ., 11:06 ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է. ««Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության ընթացքում կատարված մեծաքանակ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ն և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ-ն, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները, մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումները, սարքին վիճակում պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, չեն կատարել դրանք: Ի.Մ-ի և Վ.Մ-ի կողմից թույլ տրված խախտումների հետևանքով 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի վթարային ռեժիմի պատճառով առաջացել է հրդեհ, որի հետևանքով վնասվել և ոչնչացվել են ՓԲԸ-ին պատկանող 46 մլն 279 հզր ՀՀ դրամ, առևտրի կենտրոնում տեղակայված թվով 17 տաղավարների սեփականատերերի՝ 15 մլն 880 հզր ՀՀ դրամ և տնտեսվարող ԱՁ-ների ընդհանուր՝ 504 մլն 170 հզր 823 ՀՀ դրամ արժողության գույքերը: Բացի այդ, Ի.Մ-ի և Վ.Մ-ի կողմից թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հետևանքով հնարավոր չի եղել մարել նույն պահեստում 2022 թվականի օգոստոսի 14֊ին բռնկված հրդեհը, կանխել դրա տարածումը, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, որն անզգուշությամբ առաջացրել է 18 անձի մահ, իսկ բազմաթիվ անձինք ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ: Պայթյունի հետևանքով փլուզվել են առևտրի կենտրոնի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքներ, վնասվել կամ շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ: Արդյունքում, ընդհանուր՝ 3 մլրդ 579 մլն 230 հզր 495 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձի: Հսկող դատախազը Ի.Մ-ի և Վ.Մ-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք): Ի.Մ-ի և Վ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |
«Հաղթանակը միշտ սկսվում է վախի հաղթահարումից, իսկ պարտությունը՝ սեփական երազանքից հրաժարումից». Դավիթ Անանյան
10300:42«Նրանք, ում նկարներով շանտաժի են ենթարկում, կարող են բողոքել «Թելեգրամ»-ի բոտով». Սամվել Մարտիրոսյան
10700:36ԵԽ պատգամավորները հույս են հայտնել ադրբեջանական զորքերի արագ դուրսբերման և հայ գերիների հարցի լուծման վերաբերյալ
171Երեկ, 23:42«Փաստաբանը պատկերացում չունի, որ հենց անամոթությունն է այս իշխանությունների «արժանիքը»»․ Ժաննա Ալեքսանյան
118Երեկ, 23:36«Սարսափելի՜ մարդիկ, Սրբազանը ձեզ, գիտեմ, կների, ես՝ դժվար թե». Թովմաս Առաքելյան
126Երեկ, 23:12Հրապարակվել է Բագրատ Սրբազանի խոսքի չմոնտաժված ձայնագրությունը (տեսանյութ)
169Երեկ, 23:08«Նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարի էս իներցիոն տրամաբանությունը պետք է հիմքից փոխվի». Կարեն Վրթանեսյան
102Երեկ, 23:06«Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը կկայանա օգոստոսի 14-ին»․ պաշտպանների խորհուրդ
49Երեկ, 23:00