«Ընդդիմությունը էսկալացիայի հնարավորություն չունի». Կոբախիձե

Ընդդիմությունը չունի ժողովրդի աջակցությունը, նա ստիպված կլինի ընդունել Վրաստանում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին «Imedi»-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ընդդիմությունը չունի ժողովրդի աջակցությունը, պարզ է, որ այս օրերին Ռուսթավելի պողոտայում միջինը մինչև հազար մարդ է հավաքվում, հետևաբար, նրանք չունեն որևէ բանի հասնելու ռեսուրս և, ի վերջո, պետք է ճանաչեն ընտրությունները»,- ասել է Կոբախիձեն։
Նա հավելել է, որ «Միասնություն-Ազգային շարժում», «Լելոն Վրաստանի համար» և «Գախարիան հանուն Վրաստանի» քաղաքական կուսակցությունները չեն հրաժարվել պետական ֆինանսավորումից, ինչի իրավունքն ունեն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ «Այսպիսով այդ կուսակցությունները ճանաչեցին ընտրությունների արդյունքները»,- նշել է վարչապետը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորները կողմ էին քվեարկել նոր կառավարության կազմին՝ վարչապետ Կոբախիձեի գլխավորությամբ։ Ընտրությունների արդյունքները ընդդիմությունը չի ճանաչել։

«Ավարտո՞ւմ ենք այսքան շուտ. սա խցից ավելի լավ է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
2111:06
«Նայեցի Փաշինյանի ելույթը․ ռևերանսներ՝ Թուրքիային ու Ադրբեջանին»․ Էդուարդ Շարմազանով
3310:42
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3210:18
Գուտերեշն ու Լավրովը քննարկել են ուկրաինական հակամարտությունը
11410:00
«Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը դրոշները բացակայում են»․ Էդգար Ղազարյան
5909:42
«Որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել»․ Տիգրան Աբրահամյան
5709:36
«Իրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից»․ Փեզեշքիան
11209:12
Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»
6808:48