Մադրիդի «Ռեալը» կփոխի տնային մարզադաշտի անունը

Մադրիդյան «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշել է փոխել իր տնային մարզադաշտի՝ «Սանտիագո Բեռնաբեու»-ի անունն ու դարձնել պարզապես «Բեռնաբեու»: Ըստ լրատվամիջոցների՝ փոփոխությունը պայմանավորված է կոմերցիոն պատճառներով։
Ինչպես նշում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դեռևս պաշտոնական հայտարարություններ չի արել, սակայն մարզադաշտի անվանման փոփոխություններն արդեն իսկ արտացոլվել են որոշակի մարքեթինգային և մերչենդայզինգային արշավներում։ Նոր անունը հայտնվել է մարզադաշտի պաշտոնական կայքում, սոցիալական մեդիայի պրոֆիլում և նվերների վրա, որոնք ակումբը նվիրել է սուրբծննդյան հանդիպումներին: Բացի այդ, մարզադաշտով շրջագայությունն այժմ կոչվում է «Բեռնաբեու տուր»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզադաշտի անվանումը փոխվել է կոմերցիոն նպատակներով։
«Սանտիագո Բեռնաբեուն» բացվել է 1947 թվականին, իսկ մարզադաշտի պաշտոնական անվանումը եղել է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտ։ 1955 թվականին մարզադաշտը վերանվանվել է ի պատիվ իսպանացի ֆուտբոլիստ և ակումբի նախագահ Սանտյագո Բեռնաբեուի, որի օրոք ակումբը շահել է վեց եվրոպական գավաթ (այժմ՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա) և բազմաթիվ ներքին գավաթներ։ Մարզադաշտը կարող է ընդունել ավելի քան 81000 հանդիսական։ Այն ընդունել է 1964 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության և 1982 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչները։ Ընդունել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չորս անգամ՝ 1957, 1969, 1980 և 2010 թվականներին: 2019 թվականին սկսվել է մարզադաշտի լայնածավալ վերակառուցումը, աշխատանքները պետք է ավարտվեին 2023 թվականին, սակայն ժամկետը երկարաձգվել է:

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
6820:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
104727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
107727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
120326.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52324.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54524.10.2026, 14:12