«Անցնող տարին նախորդ անհաջողությունների կրկնությունն էր»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թվականի նախօրեին ես գալիս եմ ձեզ մոտ ոչ թե շնորհավորանքներով, այլ մեր ընդհանուր իրականության ծանր գիտակցության ներքո ապագա ունենալու համար ներկան վերաիմաստավորելու խնդրանքով ու մաղթանքով։
Անցնող տարին նախորդ անհաջողությունների կրկնությունն էր։ 44-օրյա պատերազմը և դրանից հետո տեղի ունեցող ոչ պակաս դրամատիկ իրադարձությունները խորը վերքեր են թողել, որոնք առ այսօր թվում են անբուժելի։ Այս երկար ու ձիգ չորս տարիների ընթացքում մենք մարդկային կորուստներ ենք ունեցել, հայրենիք ենք կորցրել, մեր դեմքն ու ներքին ես-ն ենք կորցրել, իսկ որ ամենատխուրն է՝ մեր կորսված ներքին ես-ը արդարացում ու մխիթարություն է փնտրում քաղաքացիական ու քաղաքական ապատիայի և հիասթափության անվերջանալի շրջապտույտում:
Այսօր, նույն ապազգային քաղաքական քամին կրկին հայտնվել է հորիզոնում՝ ժողովրդի երեսին փչելով նախընտրական խոստումների ու կենսական պահանջները բավարարելուն ուղղված «բարի» նպատակների դատարկ շունչը։ Ի հակադրություն դրա ժողովուրդը թեև փոփոխություն է ցանկանում, բայցևայնպես սպասում է, որ իր ձայնը գուցե կլսվի և ինչ-որ մեկը պատասխանատվություն կստանձնի իր ներկան փոփոխելու և ապագան կերտելու համար:
Բայց, սիրելի հայրենակիցներ, այդպես չի լինում։ Առանց համախմբման ոչինչ հնարավոր չէ։ Պատմությունը ցույց է տվել, որ համախմբված ու խիզախ ժողովուրդը կարող է հաղթահարել ամենամեծ մարտահրավերները։ Համախմբվելն անհրաժեշտություն է, եթե նույնիսկ թվում է, թե Հայրենիքի փրկության ու ազգային գաղափարների շուրջ համախմբումը պարզապես հեռավոր տեսիլք է։ Հարցեր տվե՛ք, պատասխաններ պահանջե՛ք, անտարբեր մի՛ մնացեք ձեր ազգի ճակատագրի նկատմամբ։ Չմոռանանք, որ պատմությունը միշտ կերտում են նրանք, ովքեր կարողանում են ըմբոստանալ, և թեև այն միշտ չէ, որ տանում է դեպի հեշտ ճանապարհ, բայց ավելի լավ ապագայի հույս է տալիս։
Եկեք դիմավորենք 2025 թվականը որպես նոր պայքարի մեկնարկ։ Եկե՛ք դառը ծիծաղի և արցունքների այս արտացոլման մեջ ուժ գտնենք մարտահրավեր նետելու անտարբերությանը՝ մեր շուրջը հավաքելով նրանց, ովքեր պատրաստ են համախմբվել հանուն իրենց երեխաների և իրենց Հայրենիքի ապագայի»։

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
5203:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
122Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
199Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
136Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
143Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
113Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
270Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
108Երեկ, 17:06