Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռանում է

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ լիբերալները չեն ընտրել նոր առաջնորդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իր որոշման մասին Թրյուդոն հայտարարել է այսօր առավոտյան կայացած մամուլի ասուլիսում։
Կանադական լրատվամիջոցների աղբյուրները պարզաբանել են, որ Թրյուդոն որոշել է հայտարարել իր հրաժարականի մասին Լիբերալ կուսակցության ազգային համագումարից առաջ, որը կսկսվի չորեքշաբթի։ Այնտեղ կորոշվի կուսակցության ղեկավարության վերընտրության հարցը: Ենթադրվում է, որ Թրյուդոն ցանկացել է խուսափել անցանկալի իրավիճակից, երբ իր կուսակցության անդամները կհեռացնեն իրեն ղեկավարի պաշտոնից։
Թրյուդոն ղեկավարել է կուսակցությունը 2013 թվականից, իսկ վարչապետ է դարձել 2015 թվականին, երբ լիբերալները հաղթել են խորհրդարանական ընտրություններում։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
16418:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
250Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
35330.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
52428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
53028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
53127.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
47827.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40927.10.2026, 11:00