Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին` կատարել իրենց խոստումները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել զենքի մատակարարման վերաբերյալ իրենց տված բոլոր խոստումները, այդ թվում՝ հակազդելու ռուսական օդային հարվածներին, հայտնում է Reuters-ը։
Զելենսկին ասել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ռուսական զորքերը հարյուրավոր հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով մոտ 700 ավիառումբ և ավելի քան 600 հարվածային անօդաչու թռչող սարք։ «Ամեն շաբաթ ռուսական պատերազմը շարունակվում է միայն այն պատճառով, որ ռուսական բանակը պահպանում է Ուկրաինային ահաբեկելու և երկնքում նրա գերազանցությունն օգտագործելու կարողությունը»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։
Նա Ուկրաինայի դաշնակիցներին կոչ է արել իրականացնել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ինչպես նաև Ռամշտեյնում կայացած հանդիպումներում Ուկրաինայի հակաօդային պաշտպանության վերաբերյալ ընդունված որոշումները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարն ասել էր, որ գործընկերների և Միացյալ Նահանգների հետ քննարկել է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ արտադրելու լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը։

«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
15212:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
8510:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
9910:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
13403:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
18802:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15600:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
134Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
118Երեկ, 22:54