«ԵՄ-ն պատրաստ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացին». Մագդալենա Գրոնո

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը տարածաշրջան կատարած իր առաջին այցն ու մանրամասներ ներկայացրել անցկացված հանդիպումներից։
Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Ընդգծվել է, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում այս տարածաշրջանին և իր գործընկերությանը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:
• Բարձր է գնահատվել երկու երկրների ղեկավարության և պաշտոնյաների հետ մտքերի խորը փոխանակումն այն հարցերի շուրջ, թե ինչպես լավագույնս խթանել խաղաղությունը, կարգավորման ջանքերը, տարածաշրջանային համագործակցությունը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները:
• Նշվել է, որ ԵՄ-ն պատրաստ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարբեր ասպեկտներին, ներառյալ ընթացիկ երկկողմ բանակցությունները, հումանիտար հարցերը և փոխհարաբերությունները:
• Ընդգծվել է դեպի կայուն խաղաղություն շարժվելու, չլուծված հարցերի շուրջ առաջընթաց ապահովելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կարևորությունը»,- գրել է ԵՄ ներկայացուցիչը։

«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
2718:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
7417:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
6717:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
5417:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
6316:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
6016:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
11716:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
7615:36