«Քաղաքական պատվեր». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի անունից տարածվող կեղծ նամակին` ուղղված Ջեյհուն Բայրամովին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին քաղաքական պատվեր է և «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի վթարը շահարկելու փորձ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի թելեգրամ-ալիքի հաղորդագրության մեջ։ «Համացանցում տարածվում է, այսպես կոչված, նամակ՝ իբր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից՝ ուղղված Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, գրված անգլերենով, որում ասվում է, որ մեր երկիրը, իբր, չի կարող երաշխավորել ռուսական օդային տարածքի անվտանգ օգտագործումը։ Սա ցինիկ և կոպիտ ֆեյք է»,- ընդգծել են նախարարությունից:
«Ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետևում քաղաքական պատվեր կա և փորձ է արվել շահարկել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման թեման»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ «ավիավթարի պատճառների հետաքննությունն իրականացվում է համապատասխան գերատեսչությունների կողմից»։ «Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում տեղեկատվական տարածքի բոլոր պատասխանատու մասնակիցներին, առաջին հերթին լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բլոգերներին, քննադատաբար վերաբերվել ցանկացած չստուգված տվյալների և նյութի»,- ասված է հայտարարության մեջ։

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
7301:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
7500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
83Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
95Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
225Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
102Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
97Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
98Երեկ, 16:12