Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Տիգրան Ավինյանն ինչո՞ւ է իրեն անպատիժ զգում». Ոսկան Սարգսյան

«Տիգրան Ավինյանն ինչո՞ւ է իրեն անպատիժ զգում». Ոսկան Սարգսյան
80
Այսօր, 13:36

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Ավինյանն ինչո՞ւ է իրեն անպատիժ զգում
ԱՆԻՖ հիմնադրամը պետբյուջեից բազում միլիարդ դրամ է մսխել, սակայն այդ հիմնադրամը ղեկավարած Տիգրան Ավինյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Ընդդիմադիր ո՞ր կուսակցությունը, գործիչն է դիմել իրավապահներին՝ ԱՆԻՖ հիմնադրամի կողմնից պետբյուջեի մեծ փողերը մսխելու կապակցությամբ քրեական գործ հարուցելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի բյուջեից 7 միլիոն դրամ ծախսեց ԱՄՆ թռչելու համար, հետո ստիպված վերադարձրեց գումարը, նրա հայրը գռեհիկ կերպով վիրավորեց գյուղացիներին, «Օպել» քշողներին։ Այսքան բանից հետո Տիգրան Ավինյանը ոչ միայն հրաժարական չի տալիս, այլև փետրվարի 1-ից եռակի թանկացնում է հասարակական տրանսոպորտի սակագինը։ Ինչո՞ւ է նա իրեն անպատիժ զգում, որովհետև Երևանի ավագանիում ընդդիմադիր կոչվածները չեն ուզում կամ չեն կարողանում 22 ստորագրություն հավաքել՝ Տիգրան Ավինյանի հրաժարականի պահանջով։ Երևի նրա հետ թաքուն խաղերի մեջ են»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան