Նեթանյահուն իր դաշնակիցներին խոստացել է վերսկսել պատերազմը Գազայի հատվածում․ #WP

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կառավարական կոալիցիայի ծայրահեղ աջ անդամներին խոստացել է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ գործարքի առաջին փուլից հետո, գրում է The Wasington Post-ը՝ վկայակոչելով «բանակցություններին ծանոթ» աղբյուրներին։
Մինչ իսրայելական իշխանությունները ձգտում էին հարթել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ տարաձայնությունները և պայմաններ ստեղծել պատանդների փոխանակման համար, Նեթանյահուի մի շարք դաշնակիցներ գործարքը վաղաժամ են համարել և սպառնացել են լքել նրա կոալիցիան ու տապալել կառավարությունը, գրում է WP-ն։
Հիշեցնենք, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստորագրել են հրադադարի համաձայնագիր՝ ԱՄՆ-ի և Քաթարի միջնորդությամբ։ Առաջին փուլում նախատեսվում է ազատ արձակել 33 պատանդի՝ ավելի քան 1000 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Երկրորդ փուլը պետք է համաձայնեցվի առաջինի ժամանակ և կպահանջի իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի հատվածից, գրում է WP-ն։ Ինչպես հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երրորդ փուլը ներառում է անկլավի հետպատերազմյան վերակառուցումը։

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
8102:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
9801:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
9200:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
9500:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
104Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
93Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
106Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
106Երեկ, 18:12