«Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով»․ ԱՊԱ

270
Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 15:00
Այս պահին Բաքվում ընթանում է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով առաջին դատական նիստը։ Գործը քննվում է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Ադրբեջանական APA պետական գործակալությունը գրում է, որ 2548 դրվագով հավաքագրված ապացույցների հիման վրա՝ գործով մեղադրյալներ են ներգրավված «ՀՀ զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների և ապօրինի զինված կազմավորումների մեջ մեղադրվող» 15 անձինք։
Վերոնշյալ անձանց գործը քննվում է մեկ վարույթում, իսկ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը ևս քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

«ՌԴ-ն, ՉԺՀ-ն, Իրանը և ԿԺԴՀ-ն սպառնալիք են ԱՄՆ ընտրական համակարգի համար»․ Թրամփ (տեսանյութ)
7809:41
«Ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ․ դրանց չեմ ուրախացնելու»․ Աղվան Վարդանյան
4009:24
Ո՞ր հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»
5209:12
Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»
5709:06
Բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»
6008:54
«Ավետիքի սկզբունքայնությունը վախեցնում է նրանց, ովքեր սովոր են գործել ստվերում». Հրայր Կամենդատյան
8703:12
«ԱՄՆ-ն և Իսրայելը պարտվելու են, ու Փաշինյանին հաշիվ է ներկայացվելու». Արմեն Այվազյան
12500:42
Թրամփը կիսվել է Ալիևին գովաբանող հոդվածով (լուսանկար)
208Երեկ, 19:58