Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«17,5 տարեկանում «մահացու» հիվանդություններ են հայտնաբերվում չինովնիկների երեխաների մոտ». Ծաղիկ Վարդանյան

«17,5 տարեկանում «մահացու» հիվանդություններ են հայտնաբերվում չինովնիկների երեխաների մոտ». Ծաղիկ Վարդանյան
96
Այսօր, 03:30

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները պե՞տք է ծառայեն ՀՀ բանակում
Մամուլում և առօրեական խոսակցություններում չեն դադարում պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու հետ կապված տարաբնույթ հարցերի քննարկումները, բացահայտումները՝ մի բարձրաստիճան պաշտոնյայի երեխան, եղբայրը, ամուսինը չի ծառայել, մյուսինը՝ ծառայել է, գումար են վերցրել «ազատել բանակից» և այլն:
Իհարկե, այս ամենը ընդհանուր սոցիալական լարվածության, անհամերաշխության, անհադուրժողականության ֆոնին ավելի է սրվել:
Իսկ իրականության մեջ, եթե մշտադիտարկում իրականացնենք «բարեկեցիկ» ապրելակերպով ընտանիքների շրջանում, ապա ակնհայտորեն տեսանելի կլինի, որ մեծամասամբ այդ ընտանիքների արական սեռի անդամները չեն ծառայել և մեծամասամբ պատճառը առողջական խնդիրներն են: Ստացվում է, որ բարձր պաշտոնյաների, ֆինանսապես ապահով ընտանիքների երեխաները առողջ չեն, հավանաբար առողջ ապրելակերպին չեն հետևել, գենետիկ, հոգեկան առողջության խնդիրներ ունեն և այն: Անգամ արձանագրվում են «հրաշք» բուժական միջադեպեր, այսպես՝ մարդը «շիզոֆրենիա» ախտորոշումով դառնում է՝ «F. ոչ պիտանի է զինվորական ծառայության համար», բայց այ՜ քեզ հրաշք, զորակոչային տարիքից հետո, վերափորձաքննությունով այդ ախտորոշումը հերքվում է, այսինքն՝ «շիզոֆրենիան» բուժվել է: Թե ինչո՞ւ մինչև հիմա մեր բժիշկներին այս գյուտի համար Նոբելյան մրցանակի չեն ներկայացել, անհասկանալի է:
Հիմա ներկայացնեմ, թե ինչպես է իրականացվում ՀՀ բանակ զորակոչվել-չզորակոչվելու պրոցեսը:
ՀՀ-ում գործում է եռաստիճան փորձաքննական համակարգ՝
Զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովներ,
Բժշկական կենտրոններում զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և բժշկական, փորձաքննության հանձնաժողովներ,
Կենտրոնական բժշկական հանձնաժողովը՝ ԿԲՀ:
Ինչքան էլ որ ՀՀ առողջապահության նախարարությունը իրենից վեկտորը ուղղի ՀՀ պաշտպանության նախարարության կողմը, միևնույնն է, աներկբա է, որ զինվորական կոմիսարիատների, բժշկական կենտրոնների բժշկական հանձնաժողովների կազմերը, հաստատվում են ԱՆ նախարարի հրամաններով, ավելին՝ թե որ ԲԿ-ն ինչ նեղ մասնագիտական փորձաքննություն իրականացնի՝ դա էլ է որոշվում ԱՆ-ում՝ առանց որևէ չափորաշիչի, կամայական սկզբունքով:
ԿԲՀ-ն՝ «Գեն. Կամիսիան» զինապարտների բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և որոշողը՝ անձի զինվորական ծառայության պիտանելության մասով:
Եվ ահա, հետաքրքիր փաստ՝ «Գեն. Կամիսիան»-ի՝ կենտրոնական հանձնաժողովի նախագահը, (ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 25-ի թիվ 589- ն որոշում ) չգիտես ինչու վերջին չորս տարիներին անփոփոխ է։ Վահե Հակոբյանը ՀՀ ԱՆ բարձրագույն պաշտոնյա էր, ով առողջապահության նախարարի «վստահելիներից» է և ում վերջերս նոր պաշտոն է տվել՝ ՀՀ ԱՆ ենթակայության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն: Անկախ զորակոչի վերաբերյալ բողոքներից, դատական գործերից, կոռուպցիոն շղթաների բացահայտումից, «Գեն Կամիսիայի» ղեկավարը չի փոխվում, չնայած հենց այդ հանձնաժողովն է պատասխանատու զորակոչի առողջապահական մասի համար:
Այս փաստարկներից հետո ինչ-որ մեկը կարո՞ղ է համոզել հանրությանը, որ առողջապահության նախարարությունը ազդեցություն և լծակներ չունի զորակոչի վրա:
Իսկ եթե իրականում պետականամետ լիներ ԱՆ-ի վարքագիծը, ապա փոխանակ «նեղվեն», վկայակոչեն տարբեր զորակոչի հետ աղերս չունեցող պատճառներ, պետք է ձեռնամուխ լինեն նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության մոդելի փոփոխությանը: ՀՀ առողջապահության նախարարություն, ամենուրեք «բարեփոխոումներ» եք իրականացնում, այս մասով ինչո՞ւ եք համր, հարմա՞ր է:
Սկսեք արական սեռի երեխաների դեռահասային տարիքից և «առողջության անձնագիր»-ը դարձրեք բժշկական կենտրոնների աշխատանքի որակը բնորոշող կարևոր ցուցանիշ, որպեսզի հանկարծ 17,5 տարեկանում «մահացու» հիվանդություններ չհայտնաբերվեն չինովնիկների և այլոց երեխաների մոտ:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ պաշտպանության նախարարություն, իսկ թե ինչպես բարեփոխել սույն փորձաքննությունը՝ հաջորդիվ, լավ ժամանակներում, երբ ասողին լսող կլինի»:

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան