«Եկեք շնորհավորենք 13 տարեկան երեխաներին, որ էս օրենքի ընդունումով դառնում են երիտասարդ». Թադևոս Ավետիսյան
105 Երեկ, 15:48 Խորհրդարանը քննարկում է «Երիտասարդական քաղաքականության մասին» նախագծերի փաթեթը, որը ներկայացնում է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: «Ցայսօր չունենք երիտասարդության ոլորտում հստակ օրենք, որը կսահմանի տվյալ ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթություններն ու իրավական հստակեցումներ կապահովի քաղաքականության իրականացման համար: Օրենքը միտված է լրացնելու այդ բացը: Երիտասարդական քաղաքականությունը ուղղված է ստեղծագործ, կարողունակ, մրցունակ երիտասարդի ձևավորմանը: Սահմանվում է երիտասարդի տարիքը, որին ուղղված է երիտասարդական քաղաքականությունը: Ընդունված էր 16-ից 30-ը, ապա այստեղ ֆիքսվել է, որ ՀՀ-ում երիտասարդը 13-35 տարեկանն է: Ինչո՞ւ 13, որովհետև երիտասարդի հետ աշխատանքին 13-ից միջամտելն ավելի ճիշտ է»,- ասաց նա: Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանն արձագանքեց. «Բերեք շնորհավորենք մեր 13 տարեկան բոլոր երեխաներին, որ էս օրենքի ընդունումով միանգամից դառնում են երիտասարդներ: Սա կես կատակ-կես լուրջ, բայց կուզեմ իմանալ՝ արդյո՞ք կա երկիր, որտեղ 13 տարեկանը համարվում է երիտասարդ»: Հիմնական զեկուցողն ասաց՝ «շատ երկրներում հենց այդպես էլ կա»: |
«17,5 տարեկանում «մահացու» հիվանդություններ են հայտնաբերվում չինովնիկների երեխաների մոտ». Ծաղիկ Վարդանյան
5703:30«Դիլիջանի ազգային պարկում 25 հա հրկիզել են՝ ՔՊ-ականների ծառահատումները թաքցնելու համար». Ոսկան Սարգսյան
8102:12«Հայտարարագրում լրացվող ոչ բոլոր եկամուտներն են ենթակա հարկման»․ ՊԵԿ (տեսանյութ)
9801:00Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են
8500:54«Համեմատելի չեն 2023 թ-ի ցուցանիշները 2020 թ-ի հետ»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
10300:24Le Monde-ը և Liberation-ը հայտարարում են X-ից հեռանալու մասին
14200:13Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում
129Երեկ, 23:24Քենիայում կանգնեցրել են Թրամփի արձանը, ներսում՝ զուգարանակոնք (տեսանյութ)
217Երեկ, 22:38