«Ռազմաճակատ բերված հյուսիսկորեացի 12000 զինվորից 4000-ը զոհվել է». Զելենսկի
![]() 588 Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ., 23:19 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան դեռևս ռազմական օգնություն չի ստացել այն փաթեթներից, որոնք անցյալ տարի հայտարարվել էին գործընկերների կողմից։ Այս մասին Զելենսկին ասել է Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։ Խոսելով ճակատում տիրող ընդհանուր իրավիճակի մասին՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար ուժ չունի՝ ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանից դուրս մղելու համար։ «Այսօր այնտեղ ավելի քան 60 հազար ռուս զինվոր կա: Կոնկրետ այս ուղղությամբ: Բացի այդ, 12 հազար հյուսիսկորեացիներ են եղել, որոնցից 4 հազարը զոհվել են: Սա Կրեմլի ռազմավարությունն էր՝ մեկ այլ երկրի ներքաշել այս պատերազմի մեջ»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով, արևելքում իրավիճակը ծանր է. «Ռուսաստանն այնտեղ է պահում իր զորքերի մեծ մասը»։ Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնամասշտաբ պատերազմն սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կձգտի հնարավորինս շուտ ավարտել պատերազմը։ Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի պատերազմն ավարտվի 2025 թվականին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
