«ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքը կբխի ողջ աշխարհի շահերից»․ Պեսկով

774
Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ., 15:19
Ողջ աշխարհը շահագրգռված է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության հասնեն միջուկային զինաթափման հարցի շուրջ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ամերիկյան նոր վարչակազմի հետ նման համաձայնագրի հեռանկարների մասին հարցին։
«Ողջ աշխարհի և մեր երկրների ժողովուրդների շահերից ելնելով, իհարկե, մենք շահագրգռված ենք բանակցային գործընթացը շուտափույթ սկսելու հարցում, մենք նախկինում էլ խոսել ենք սրա մասին, ուստի գնդակը գտնվում է ամերիկյան կողմում, որը դադարեցրել է առարկայական բոլոր շփումները մեր երկրի հետ»,- նշել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ աջակցում է միջուկային զինանոցների կրճատմանը և «միանգամայն հնարավոր» է համարում հասնել դրանց կրճատմանը ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից։

«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
610:04
«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
5109:25
«Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է Պետդումայի ընտրություններում
5109:19
«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
292Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
234Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
226Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
183Երեկ, 00:36