Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք

Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
265
Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ., 19:57

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է. «Հայոց բանակի օրվա կապակցությամբ
կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, կկատարվի Հանրապետական մաղթանք՝ առ Աստված հայց վերառաքելով հայոց բանակի զինվորների ու սպաների անվտանգ ծառայության, հայրենի պետության սահմանների անսասանության և համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի համար»: