«ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության պատմականորեն ապացուցված փաստը»․ ՌԴ հայերի միություն

ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմականորեն ապացուցված և դատապարտված փաստը՝ կոչ անելով «վերանայել այս հարցը և հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ»։ Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարության մեջ։ «Փաշինյանն ընտրեց Շվեյցարիան՝ որպես թուրքական նարատիվները քարոզելու հարթակ՝ այդկերպ ցույց տալով իր արհամարհական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես Հոլոքոստը, քրեական պատասխանատվության է ենթարկվում։
Ակնհայտ է, որ Փաշինյանը նպատակ ունի հանրությանը ներքաշել այս խայտառակ քննարկման մեջ՝ արժեզրկելու մեր արժեքներն ու ձեռքբերումները, պղծելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը, որոնք սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
8503:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
8602:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
17700:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
206Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
194Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
125Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
231Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
118Երեկ, 16:24