ԲԴԽ շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել
![]() 279 Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 13:24 Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կորյունի փողոցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ վնասվել են հեղուկ գազի բալոնի փականը, ձևախախտվել ավտոմեքենայի բեռնախցիկը, դռները և կոտրվել ապակիները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |
Իսրայելը Գազայում 1,5 կմ երկարությամբ ստորգետնյա թունել է պայթեցրել (տեսանյութ)
343Երեկ, 17:34Վայոց ձորում հայրը պարբերաբար սեռական բնույթի գործողություն է կատարել դստեր նկատմամբ
367Երեկ, 16:42Բերման ենթարկվածների թվում է Արզնիի համայնքապետը. կադրեր՝ դեպքի վայրից (տեսանյութ)
312Երեկ, 13:54Ծեծկռտուք, կրակոցներ՝ Կոտայքում. կան վիրավորներ
38408.06.2025, 23:49Արագածոտնում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է
37408.06.2025, 22:53«Հրապարակում ենք ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը». ՆԳՆ (տեսանյութ)
34608.06.2025, 22:00«Վթարի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը». Նազելի Բաղդասարյան
25408.06.2025, 20:18ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս վթարի է ենթարկվել. կան վիրավորներ
99208.06.2025, 20:06