Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը դեռ ուժի մեջ է. «Ժողովուրդ»
![]() 152 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներիշխանական կուլիսներում դեռ շարունակում է քննարկվել ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը: Իշխանականների մի խումբ պնդել է, որ Քոչարյանի հարցը բարձրացվեց, թեժ քննարկվեց, բայց հետևանքներ չեղան նրա համար․ այդպես էլ անպատիժ մնաց, ինչը ՔՊ վարկանիշի վրա վատ ազդեցություն է ունեցել: Անդրանիկ Քոչարյանի հետ լարված ՔՊ-ականների այդ խումբը պնդել է, որ Քոչարյանը ոչ միայն պետք է պաշտոնանկ արվի, այլև առհասարակ վռնդվի ՔՊ-ից: Ավելին՝ նրանք պնդել են, որ Քոչարյանի հետ պետք է պատժվեն նաև նրա մտերիմ ՔՊ-ականները՝ Արփի Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Խաչատրյանը, որոնց մեղադրում են Անդրանիկ Քոչարյանի համախոհները լինելու համար: Սևանի առանձնատանը տեղի ունեցած նեղ կազմով քննարկմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքը՝ պատգամավոր Վահե Ղալումյանը և եղբայրը՝ մարզպետ Հայկ Ղալումյանը, որոնք խոսքի ընթացքում փորձել են պաշտպանել Քոչարյանին՝ ասելով, թե արդեն դասեր է քաղել, խելոքացել է, պետք չէ խիստ պատժել նրան: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
